Խոսքի մշակույթ և գրականություն


Լևոն Շանթ, Հին Աստվածներ




Եղիշե Չարենց



Հովհանես Թումանյան

Թանկա





Վահան Տերյան




Ավետիք Իսահակյան







Միսաք Մեծարենց, Վերլուծություն

Գրիգոր Զոհրապ, «Մագդաղինե», Վերլուծություն




      Մուշեղ Գալշոյան,«Կանչը»








Ջորջ Օրուել «Անասնաֆերմա»

Нет худа без добра, или Как видеоигры развивают интеллект ребенка
Չկա չարիք առանց բարիք, կամ Ինչպես են վիդեոխաղերը զարգացնում երեխայի ինտելեկտը

Многие взрослые, думая о видеоиграх, представляют себе стрельбы, бомбы и жестокость. Именно поэтому родители стараются свести к минимуму время, которое дети проводят за играми. Однако новое исследование говорит, что поступая таким образом, вы можете помешать развитию вашего ребенка.

Մեծահասակներից շատերը մտածելով վիդեոխաղերի մասին, պատկերացնում են կրակոցիներ, ռումբեր և դաժանություն: Հենց դրա համար ծնողները աշխատում են քիչ ժամանակ տրամադրել երեխաներին խաղերի համար: Սակայն նոր հետազոտումը ասում է, որ այդպես վարվելով, դուք կարող եք խանգարել ձեր երեխայի զարգացմանը:

Социолог Стивен Джонсон, автор нашумевшей книги «Все, что плохо, для вас – хорошо», говорит: «Все эти игры при неумеренном «потреблении» разлагают мозг, но в разумных дозах имеют скрытое благотворное действие». Джонсон считает, что видеоигры, с насилием или без, делают ребенка умнее: «В игре нужно выполнять несколько заданий одновременно, использовать разные ресурсы и принимать решения каждую секунду». Действительно, как правило, в видеоиграх от игрока требуется выполнить определенное количество заданий, чтобы выиграть.

Սոցիոլոգ  Սթիվեն Ջոնսոնը, «Ինչ որ լավ է, ձեզ համար լավ է» գրքի հեղինակը ասում է.
-Բոլոր այս խաղերը չափից շատ օգտագործելուց քայքայում են մարդու ուղեղը, բայց խելացի դոզաների ժամանակ ունեն օգտակար գործողություն:
Ջոնսոնը կարծում է, որ վիդեոխաղերը, թե ուժով թե առանց ուժերի, երեխային ավելի խելացի են դարձնում.
-Խաղի մեջ պետք է կատարել միանգամից մի քանի հանձնարարություններ,օգտագործել տարբեր ռեսուրսներ և ամեն վարկյան որոշումներ կայացնել: Իրոք, որպես օրենք, վիդեոխաղերում երեխայից պահանջվում է կատարել որոշված քանակով հանձնարարություններ, խաղը հաղթելու համար:                                                                                                       

Проблем-солвингԽնդիր-լուծում

По мнению экспертов, дети, которые играют в видео-игры, демонстрируют «пластичный интеллект» или проблем-солвинг. «Они должны понять правила игры и научиться думать стратегически, — говорит Джеймс Пол Джи, профессор и наставник из Университета Висконсин-Мэдисон. — Поэтому как любое упражнение в проблем-солвинг, игры делают детей умнее».

Փորձագետների կարծիքով, երեխաները, ովքեր խաղում են վիդեոխաղեր, ցուցադրում են «պլաստիկ ինտելեկտ» կամ խնդիր-լուծում:
-Նրանք պետք է հասկանան խաղի կանոնները և սովորեն մտածել ստրատեգիական, - ասում է Ջեյմս Փոլ Ջին, պրոֆեսոր և Վիսկոսին-Մեդիսոն համալսարանի ուսուցիչ, - Դրա համար ինչպես ամեն վարժություն խնդիր-լուծում –ում,  խաղերը երեխաներին դարձնում են ավելի խելացի:

Тренировка памяти – Հիշողության մարզում

В США исследователи фиксируют быстрый как никогда рост показателя IQ среди населения. Возможной причиной, говорят они, являются видеоигры, которые тренируют мозг и приучают его анализировать информацию быстрее. Недавнее исследование Университета Рочестера показало, что люди, привычно играющие в видеоигры запомнили число изображений на экране компьютера на 13% лучше, чем не-игроки.
ԱՄՆ-ում ուսումնասիրողները ֆիքսում են մարդկանց IQ-ի շատ արագ աճը: Իրենց ասելով հնարավոր պատճառ կարող է լինել վիդեոխաղերը՝ որոնք մարզում են ուղեղը և վարժեցնում են նրան, որպեսզի այն ուսումնասիրի ինֆորմացիան ավելի արագ: Ռոչեսթեր Համալսարանի վերջերս կատարված փորձերը ցույց տվեցին, որ մարդիկ, ովքեր մշտապես խաղում են վիդեոխաղեր, հիշում են էկրանի պատկերը 13% տոկոսով ավելի լավ, քան չխաղացողները:

Воспитательный эффектՈւսուցողական էֆեկտ

В современном мире скоростных коммуникаций и быстрых решений игры могут помочь детям развить необходимые навыки для успеха в будущем. «Детям нужно научиться думать так, как им необходимо будет думать в офисе на работе», — говорит Джонсон. Тем не менее, социолог советует предлагать детям игры без насилия: так обучающий эффект видеоигр будет еще и воспитательным.

Ժամանակակից աշխարհում արագ հաղորդակցումները և խաղի արագ որոշումները կարող են օգնել երեխաներին զարգացնել անհրաժեշտ հմտություններ ապագայում հաջողություններ ունենալու համար:


-Երեխաներին պետք է սովորել մտածել այնպես, ինչպես իրենց պետք է գալու մտածել աշխատանքի տեղում գրասենյակում, - ասում է Ջոնսոնը: Այնուամենայնիվ, սոցիոլոգը խորհուրդ է տալիս առաջարկել երեխաներին խաղեր առանց ուժային պաքարի. Այդպես վիդեոխաղերի սովորեցնող էֆեկտը կլինի ավելի ուսուցողական: 



Գնահատվող աշխատանք. Ակսել Բակունց


1.      Ակսել Բակունցը և ժամանակաշրջանի առանձնահատկությունները։ 0.5միավոր

Ակսել Բակունցը խորհրդային արձակագիր, գրականագետ, կինոսցենարիստ, թարգմանիչ, գյուղատնտես, ԽՍՀՄ գրողների միության անդամ 1934 թվականից: Նա կռվել է Թուրքիայի դեմ: 1917-18-ին Ակսել բակունցը,  որպես շարքային զինվոր մասնակցել է Աշկալայի, Իլլիջայի, Արդահանի կռիվներին և Սարդարապատի ճակատամարտին։

2.      Մեկ հետաքրքիր դրվագ Բակունցի կյանքից։   0.5 միավոր

Գրողի հոր տոհմական մականունը Բեգունց էր, որից էլ առաջացել է Բակունց գրական անունը։ Երբ ծնվել է Բակունցը, հոր ալեքսանդրապոլցի ընկերները ընծաներ են ուղարկել՝ հետն էլ խնդրելով, որ որդու անունը Ալեքսանդր դնի ի պատիվ իրենց քաղաքի, բայց պատանեկան տարիներին Բակունցը խաղում է նորվեգացի դրամատուրգ Բ. Բյոռնսոնի «Նորապսակները» պիեսի հերոսներից մեկի՝ Ակսելի դերը, և ընկերներն Ալեքսանդրի փոխարեն սկսում են նրան Ակսել կոչել այնքան ժամանակ, մինչև Ալեքսանդր անունը մոռացության է տրվում, և գրողն ընդունում է Ակսել անձնանունը։

3.      Ընդհանուրը Բակունցի պատմվածքներում։     1 միավոր

Բակունցի պատմվածքներով շատ նկատելի է վառ գույների բազմազանությունը: Օրինակ կապտավուն բառը շատ հաճախ ես նկատեցի նրա ստեղծագործություններում: Նաև ես նկատեցի, որ Բակունցը ամեն մի վայր կամ իրավիճակ նկարագրելուց լավ մանրամասնում է և դրանով ավելի է հետաքրքիր դարձնում պատմվածքը: Մի գուցե սխալվում եմ, բայց ինձ ամենաշատը դա էր հետաքրքում:

4.      «Միրհավը» պատմվածքի առանցքային նախադասությունը (հիմնավորեք)։

Միրհավի պես թռավ Սոնան, հետքից թողեց տխրություն և դառնաթախիծ հուշեր։

Ասելիքը այն է,որ Դիլան Դային բաց թողեց Սոնային, չկարողացավ հասնել նրան ինչպես նաև միրհավին անտառում:

5.       Գունագեղությունը «Միրհավը» պատմվածքում։ 2 միավոր

«Միրհավ»-ի մեջ իրոք շատ հետաքրքիր գույներ կան և դա միանգամից նկատվում է: Նրա հիմնական գույները, որը ընգծել է Բակունցը դա կապույտը, դեղինը և կարմիրն է: Ընդանհրապես Բակունցի պատմվածքները կարդալուց կարելի է նկատել, որ նրա ամենասիրելի գույնը դա կապույտն է: 

6.      «Սպիտակ ձին» պատմվածքում ձիու խորհրդանշական իմաստը (աչքի ընկնող ձիրեից յուրաքանչյուրի բնութագիրը)։ Հեղինակի ասելիքը՝ մեկ նախադասությամբ։ 2միավոր

Կոստանդ աղայի ձիու անունը Ցոլակ էր: Երկար, ալիքաձև պոչ ուներ Ցոլակը։
 քամին փռփռացնում էր բաշը և ձին լայն կրծքով ճեղքում էր լեռնային օդի սառն ալիքները։ Նա երամակի ձի էր, սնվել էր լեռներում, երբեք հեծվոր չէր նստել մեջքին, սանձը չէր դիպչել մռութին, սմբակները պայտ չէին տեսել:

7.      «Ալպիական մանուշակ» պատմվածքում համեմատությունները, դրանց գեղագիտական արժեքը։ 2միավոր

Պատմվածքի դերերն էին ՝ ալպիական մանուշակը,բզեզը,նկարիչը,հնագետը,նրանց առաջնորդը,հնձվորը,գյուղացի կինը,կնոջ տղան և գյուղացի ամուսինը:Ամեն մի կերպար ինձ դուր եկավ յուրովի:Նկարիչը շատ նրբանկատ էր,իսկ հնագետը բնավորությամբ նման էր գյուղացուն:Գյուղացին աշխատում էր հոխի և ցուրենի հետ:Իսկ այն երեք ձիավորները՝ նկարիչը,հնագետը և նրանց առաջնորդը քաղաքից էին:Իսկ նրանց գյուղը մի խխճուկ գյուղ էր: Հնագետի և գյուղացու ցանկությունը մեկներ՝ գտներ գանձերը:Գյուղացին ցանկանում էր գտնել գանձերը անասուններ գնելու նպատակով, իսկ հնագետը միայն այդ գանձերը գտնելով արդեն մեծ հաճույք կստանար:

8.      Բակունցի ոճի բնութագիրը՝ ըստ նշված երեք պատմվածքների(ամփոփում)։ 2միավոր

Բակունցի առանձնահատկություններից մեկը դա նրա դիպուկ մանրամասների օգտագործումն է: Նրա ստեղծագործությունների մեջ ես նկատեցի ներդաշնակություն : Պատմվածքներում օգտագործված բաղադրիչները հնարավորություն են տալիս ընկալելու հերոսին իր ժամանակի ու տարածության մեջ:Բակունցի արձակ լեզուն շատ ճկուն է:






Գրիգոր Զոհրապ
Գնահատվող աշխատանք (11-րդ դասարան)

1.      Գրիգոր Զոհրապ. կենսագրական տեղեկություններ (կարևոր փաստերը և մեկ հետաքրքիր տեղեկություն նրա կյանքից) 0.5 միավոր

Գրիգոր Զոհրապը մեր հայ նշանավոր գրողներից էր, նաև քաղաքագետ,փաստաբան և բարեգործ: Ծնվել է 1861 թվականի հունիսի 26-ին Կոստանդնուպոլիսում: Հայրը բնիկ ակնեցի էր, իսկ մայրը Մալաթիայից էր: Ամուսնացել է Կլարա Յազըչյանի հետ և ունեցել է չորս զավակ: Զոհրապը գրական ասպարեզ է մտնում, երբ 1878-ին հանդիպում է Նիկողայոս Թյուլպենճյանին և դառնում նրա հրատարակած «Լրագիր» օրաթերթի աշխատակիցը։ Ընդամենը 17 տարեկան էր նա, սակայն դրսևորեց իրեն իբրև ազգի ճակատագրով մտահոգ անհատ։ Զոհրապի գրական գործունեությունը բուռն վերելք է ապրում 1880-ական թվականների վերջերին և 1890-ականների սկզբներին։ «Արևելք» օրաթերթում, ապա«Մասիս»-ում տպագրվում են նրա առաջին նորավեպերը։ Իր գրական ստեղծագործության հիմնական մասը նա ստեղծել է 1887-1893 թթվականին։

2.      Զոհրապի նովելների հիմնական թեման (ընդհանուրը Զոհրապի նովելներում) 1 միավոր

Զոհրապը գրել է բանաստեղծություններ, նորավեպեր, վեպեր և այլն, սակայն նա առավել հայտնի է եղել իր հանճարեղ նովելներով: Նրա լեզվամտածողությունն առանձնանում է զուսպ ու դիպուկ ոճով: Ամենանկատվող բանը իր նովելներում դա այն է, որ որոշ կարդացածս նովելների հերոսները հասարակության կողմից ոչ բարոյական համարվող կանայք էին:  Ես նկատեցի, որ նրա նովելներից շատերում կա մի կերպար, ով շատ վատ դրության մեջ է գտնվում կամ ավելի ճիշտ դժբախտ: Նաև նկատեցի, որ Զոհրապը մի քանի նովելներում անդրադարձել է կյանքի ու մահվան, սիրո և երջանկության հավերժական խնդիրների, նաև մարդու ներաշխարհի անլուծելի խնդիրների մասին: Զոհրապի նովելները ժամանակի կյանքի հայելին են ու ճշմարիտ վկայությունը (իմ բառերը չեն ուղակի դուրս շատ եկան):

3.      Կանանց կերպարները Զոհրապի՝ իմ կարդացած նովելներում («Մագդաղինե», «Փոստալ», «Զաբուղոն», «Այրին», «Այինկա»՝ պարտադիր, «Երջանիկ մահը»՝ լրացուցիչ)։ 2.5 միավոր

Գրիգոր Զոհրապը իր նովելներում ներկայացնում է կանացի ամենատարբեր կերպարներ` կերպարի հիմքում դնելով կանացի բարոյականության և արժեհամակարգի դրսևորումները: Իրականում Զոհրապի «կանայք» իրար նման են և դա ես միանգամից նկատեցի: Բոլորն էլ դժբախտ են, սակայն նրանցից քչերն են գիտակցում իրենց սեփական վիշտը:

Մագդաղինե – 16 տարեկան մի աղջիկ, ով վերցրել էր  իր ընտանիքին պահելու պարտականությունը: Նա իհարկե մարմնավաճառ էր, բայց դա միակ միջոցն էր իր ընտանիքին կուշտ պահելու համար: Նա գիտեր, որ մեղք է գործում, բայց իմ կարծիքով նա նաև հպարտ էր, որ կարողանում էր պահեր իր ընտանիքը:

Փոստալ (Տիգրանուհի)– Տիգրանուհին մի ամուսնացած գյուղացի կին էր, ով եկել էր քաղաք՝ աղախին աշխատելու: Նա շատ բարի էր և միամիտ: Շուտով նա հղիացավ իր «տերերի» տղայից և նրան համարեցին «Փոստալ » և վռնդեցին: Տիգրանուհին, ոչ մի վայրկյան չտրտնջաց: Նա երեխայի համար արեց ամեն հնարավորը անգամ նրա մահից հետո: Ուրիշի տանն էր սպասուհի աշխատում, ու իր ստացած ողջ գումարը ծախսում էր երեխայի, իսկ հետո նրա գերեզմանը սարքելու համար:

Զաբուղոն(Վասիլիկ) –  Զաբուղո-ի մեջ կնոջ դերը տանողը Վասիլիկն էր: Զաբուղոն և Վասիլիկը նշանված էին:  Զաբուղոն կողպեքների վարպետ էր: Նա գողանում էր հարուստների տներից, և բաժանում աղքատներին: Վասիլիկը գիտեր, որ Զաբուղոն շատ հայտնի է հասարակության մեջ իր ճարպկությամբ, և նա ուզում էր իրեն ցույց տար, որ նա Զաբուղոյի նշանածն է, բայց գիտեր, որ այդպես նա իր նշանածին մատնում է և ի վերջո մատնեց նրան: Վասիլիկը դավաճան էր: Նա մտածում էր միայն իր մասին: Նա իհարկե մատնեց Զաբուղոյին, բայց ես չեմ համարում իրեն օրինակ Սուրբիկ Հանումի կարգի չար կերպար:

Այրին(Զարդար) – Զարդարը լքվել էր իր ամուսնու Մարտիրոսի կողմից, ով դաժանաբար նրան դավաճանել էր, բայց որոշ ժամանակ Զարդարը դա չգիտեր: Զարդարը շատ հավատարիմ կին էր: Մի գուցե նա արդեն հասկացել էր, ավելի ճիշտ ինձ թվում է նա արդեն հասկացել էր, որ իր ամուսինը չի վերադառնա, բայց նա միևնույն է սպասում էր և դրանով նա իրեն զգում էր ուժեղ,այրի:

4.      Տղամարդկանց կերպարները Զոհրապի նովելներում («Զաբուղոն», «Ռեհանը», «ճիտին պարտքը»՝ պարտադիր, «Դիմակը»՝ լրացուցիչ)։ 2 միավոր

Զաբուղոն - Զաբուղոն կողպեքների վարպետ էր և նա գողանում էր հարուստների տներից, և բաժանում աղքատներին: Նա իհարկե գող էր, բայց դրանով նա օգնում էր աղքատներին: Մեր ժամանակների գողերը տարբերվում են Զոհրապի ժամանակի գողերից:


5.      Էսսե՝ «Բարոյականն ու ոչ բարոյականը՝ ըստ Գրիգոր Զոհրապի»  4 միավոր։









Հովհաննես Թումանյան 
գնահատվող աշխատանք. 10-րդ դասարան


1. Թումանյանի կենսագրական հետաքրքիր փաստերից - 0.5

Լինելով հայասեր, հայ ազգը իր կյանքից շատ սիրող մարդ, Թումանյանը իր կյանքի մեծ մասը անցկացրել է Թիֆլիսում:

Թումանյանի հայրենի Դսեղ գյուղը 1938-1969 թթ-ին կոչվում էր Թումանյան:

Թումանյանն իր առաջին պոեմը գրել է 12 տարեկանում, երբ սովորում էր Ջալալօղլու դպրոցում։

2. Թումանյանի պոեմները. «Անուշ»։ Հերոսների բնութագիրը։ Պոեմի ասելիքը։ Պատվախնդրություն թե՞ արժանապատվություն։ Ո՞ւմ առաջ ես պատասխանատու։ 2

Անուշ – պոեմի գլխավոր հերոսուհին, ով սիրահարված էր Սարոյին: Արգելված սերը նրան հասցրեց խելագարման և ի վերջո ինքնասպանությանը: Կենսախինդ,ուրախ աղջիկ էր նա: Մաքուր էր սերը, ազնիվ: Սիրում էր իր ընտանիքին՝ հորը,եղբորը:

Սարո – սիրահարված էր Անուշին, և այդ սերը կործանեց նրան: Կոխի ժամանակ տեսնելով իր սիրած աղջկան, ոգևորվեց և Մոսիին գետին գցեց: Ընկերասեր էր, Անուշի նման ազնիվ:

Մոսո – աշխույժ, պատվախնդիր հերոս: Հասարակության կարծիքը նրա համար շատ կարևոր էր: Կարծես թե նա Սարոյի նման նույնպես ընկերասեր էր, բայց կռիվը նրան միանգամից փոխեց: Նրան հաղթեց իր զայրույթը և հասարակությունը: Վրեժը նրան կործանեց:

Պոեմի ասելիքն է՝ կան ադաթներ, որոնք պետք է պահպանել,իսկ ով չի պահպանում, նա պատժվում է: Թումանյանը պատժում է իր սիրելի հերոսին: Նահապետական բարքերը կործանում են մարդուն:

3. «Թմկաբերդի առումը»։ Հավատարմություն և դավաճանություն։ Ո՞ւմ ենք հավատարիմ կամ ո՞ւմ ենք դավաճանում։ Հերոսների բնութագիրը։ Ով ինչ շահեց կատարված փաստից հետո և ինչ կորցրեց։ 2.5

Թաթուլ – հզոր,անհաղթելի, իր ազգը սիրող մարտիկ: Ազնիվ էր, արծվի նման սուրացող: Նրա կռվից ձայնից սար ու ձոր դղրդում էր: Վախ ու սարսափ էր տարածել բոլորի մեջ:

Գոհար – փառասեր,դավաճան: Դավաճանեց իր երկիրը հանուն փառքի,որի համար նա հաստատ փոշմանեց: Դավաճանությունը պատժելի է, բայց պետք է հիշել, որ նա կին էր, իսկ կանանց բնավորությունը անհասկանալի է: Միթե՞ ճիշտ էր դավաճանելը Թաթուլին և դառնալ Նադիր Շահի թագուհին: Թումանյանը նրան պատժեց:

Նադիր շահ – խելացի թագավոր, ով խաբեությամբ հասավ իր ուզածին:

4. «Թագավորն ու չարչին»։ Անկեղծության ու քծնանքի հարաբերությունը հասարակության մեջ։ Պատրա՞ստ ենք մեր մասին լսելու ամենը, ինչ ուրիշները մտածում են։ Արդյո՞ք ուզում ենք իմանալ ուրիշների կարծքը։ 2

Երբ մարդ վախենում է, նա կարող է վախից քծնել: Մարդը քծնում է, երբ ուզում է աշխատանքի տեղավորվել, մեկին դուր գալ: Ժողովուրդը վախենում էր թագավորից, գովում էր նրան, փառաբանում, բայց իրանց նմանի մոտ, այսինքն չարչու մոտ ամեն ինչ ճիշտը ասեց: Չեմ սիրում, երբ իմ մասին խոսում են կամ կարծիք են արտահայտում:

5. Թումանյանի բանաստեղծությունները (մեր անցած բանաստեղծությունները)։ Դրանցից յուրաքանչյուրի շոշափած թեման, տրամադրությունը, ասելիքը։ 2

Հին օրհնություն

Բանաստեղծությում մեծերը իրենց փոքրերին ցանկանում են, որ ապագայում իրենցից լավ ապրեն: Միգուցե նրանք ինչ-որ խնդիրներ են ունեցել իրենց կյանքում, կամ ժամանակները վատն են եղել, կյանքը դժվար է եղել, բայց դա այդպես է միշտ: Իմ կարծիքով կյանքում միշտ էլ կան դժվարություններ:

Հայոց լեռներում

Ժողովրդի մասին է, որը ամբողջ կյանքում շարժվում է առաջ, պայքարում, ապրում, բայց թշնամիները հալածում են նրանց, բայց նա էլի չի կորցնում իր հույսը և կարոտն իրենց աչքերում շարունակում է ապրել:

Աստղերի հետ

Մարդու կյանքը անցողիկ է, իսկ բնությունը՝ հավերժ:

Սիրիուսի հրաժեշտը

<<Սիրուսի հրաժեշտը>> Թումանյանի հրաժեշտն է աշխարհին ու մարդկանց: Ինչպես գիտնականները չեն կարողացել պարզել Սիրիուսի գաղտնիքը, այնպես էլ Թումանյանը իր խոհերը արտահայտել է բանաստեղծության մեջ: Աստղերն էլ մարդկանց նման են` ծնվում են, երիտասարդ, կրակոտ ու պոռթկուն տարիներ են ունենում, ծերանում, խաղաղվում են ու մեռնում: Աստղերը նաև միանում-միաձուլվում են, մարդկային լեզվով գուցե` սիրում են: Աստղային հավերժությանը Թումանյանը հակադրում է մարդկային կյանքի ակնթարթայնությունը:

Հոգեհանգիստ

Իմ կարծիքով բանաստեղծությունը մեր հայոց ազգի մասին է, հայոց աշխարհի: Ինչքան հայերը ցրվեն աշխարհով մեկ, ինչքան էլ Հայաստանը փոքրանա, բայց միշտ այն հզոր կմնա ու հայը երբեք չի կորչի: 

Բարձրից

Հեղինակը վերևից նայում է աժխարհին, տեսնում, թե մարդիկ ինչպես են իրար ուտում, թշնամիների հարձակումներից ինչպես է հայրենիքը կործանվում, սիրո պակասն է տանում դեպի կործանում:

6. Թումանյանի բառապաշարը։ Հոմանիշները, օգտագործած բառային շերտերը, միայն Թումանյանի ստեղծագործություններում հանդիպած բառերը։ 1

Թումանյանը գրել է բարբառով, հարազատ է մնացել իր սիրելի գյուղի խոսելաձևին, որն էլ լեզուն պահում է կենդանի: Դրա համար էլ Թումանյանին կարդում են թե՛ փոքրերը, թե՛ մեծերը: Թումանյանը իր բառապաշարով հարազատ է բոլորին: Թումանյանը շատ հոմանիշներ է օգտագործել, ինչը խոսքն ավելի պատկերավոր է դարձնում,կերպարին մի քանի տեսանկյունից դիտելու հնարավորություն տալիս:




Եղիշե Չարենց

Գնահատվող աշխատանք 10-րդ դասարան


1.      Չարենցի կենսագրական հետաքրքիր փաստերից -0.5

Չարենցի իսկական անունը Եղիշե Սողոմոնյան, իսկ Չարենց ազգանունը ի հայտ է եկել նրա փոքր ժամանակվա վարքից:

2.      Չարենցի առաջին շրջանի ժողովածուները. ում են նվիրված, որ գրողի ազդեցությունն են կրում (ինչով են նման), ինչով են տարբերվում այդ գրողի ստեղծագործություններից-1

Ե«Էմալե պրոֆիլը ձեր» շարքը գրել է Արմենուհի Տիգրանյանի համար, և նաև «Նորից` Արմենուհի Տիգրանյանին»: Մի փոքր հատված`

Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ աչքերը բիլ 
Ես այսօր կուզեմ երգել,
Որպես մի անհայտ դը Լիլ։ 
Արդյոք ո՞ր վարպետը մեծ 
Հորինել է դեմքը Ձեր.
Արդյոք ո՞ր Ոգին տվեց 
Ձեր դեմքին լուսե գծեր։ 
Կուզեի երգեր կապել 
Եվ գովել երգով անծիր 
Էմալե պրոֆիլը Ձեր,
Ձեր հակինթ
1 աչքերը բիլ։

3.      «Էմալե պրոֆիլը Ձեր» և «Տաղ անձնական» բանաստեղծությունները, դրանց ոճը (խոսել օրինակներով)- 2

«Էմալե պրոֆիլը ձեր» ստեղծագործության մեջ Չարենցը նկարագրում էր Արմենուհի Տիգրանյանի կերպարը` նրա սառնությունը, կոշտությունը, բայց նաև նրա քնքշությունը մի խոսքով նրա պրոֆիլը: Տաղ Անձնականը նվիրված էր Կարինե Քոթանճյանին: Չարենցը ցույց էր տալիս իր կարոտը,սերը նրա հանդեպ: Տաղ Անձնականի մեջ մի տեսակ քնքշությունը ավելի շատ էր: Կարինե Քոթանճյանին իր զգացունքները կարծես թե դրսևորում էր ավելի փափուկ հանգիստ, իսկ Արմենուհի Տիգրանյանին վերաբերվում էր ավելի լուրջ, ավելի կրքով: Չարենցի իր կյանքի սիրուհիներին վերաբերվում էր յուրովի:

4.      «Նավզիկե» պոեմը (ում է նվիրված, ով է Նավզիկեն, ինչ տպավորություն է ինձ վրա թողել պոեմը, որ տրամադրությունն է իշխող)։ 2

Չարենցի իդեալական կինը Նավզիկեն էր: Պոեմը նա գրել էր 1936 թվականին: Նավզիկեին նա վերցրել է Ոդիսևսի հետ կապված պատմությունից: Նա գրել է այն իր առաջին կնոջ` Արփենիկի համար: Արփենիկը նրա Նավզիկեն էր: Պոեմը հիշեցնում է կարոտ: Արփենիկին նա անվանում էր` «Իմ Նավզիկե», կարոտում էր նրան: Եղիշե Չարենցը գովում էր նրան, փաղաքշում և ցույց էր տալիս իր կարոտը, իր զգացմունքները, իսկ տրամադրությունը հանգիստ էր, ռոմանտիկ:

5.      «Դանթեական առասպել» պոեմը (դրա ասելիքը), Սարսափելի տեսարանների համեմատությունը Էդգար Պոյի սարսափելի տեսարանների հետ – 2

Եղիշե Չարենցի «Դանթեական առասպել» պոեմը իր կառուցվածքով պատերազմի շարքային մասնակցի հուշագրություն-խոստովանություն է: Պոեմը առաջին հայացքից առաջացնում է սարսափ: Նա պոեմում նկարագրում է մարդկանց ձեռքով ստեղծված գեղեցիկ աշխարհը, խաղողի այգիները, քաղաքները, տները, իսկ մյուս կողմից պատկերում է կյանքի սպանությունը, մարդու կործանումը: Տեսնելով պատերազմի անթաղ դիակները, ամայացած գյուղական խրճիթները՝ պոեմի հերոսը կանգնում է ճակատագրական հարցերի առաջ: Պոեմը բողոք է հանուն ոտնահարված հայրենիքի ու ժողովրդի:

6.      «Ինչ մնաց ինձ Եղիշե Չարենց բանաստեղծից»՝ էսսե (սեփական տպավորությունները, վերացարկումները) 2.5

Չարենցի գրելաոճը ինձ մի տեսակ այդքան էլ չի հուզում: Նրա բանաստեղծություններում չկա այն քնքշությունը,հանգստությունը, որը կա Վահան Տերյանի բանաստեղծություններում: Իհարկե ես չեմ համարում Չարենցին վատ գրող, նա փառահեղ գրող է, ուղակի նա իմ վրա այդքան էլ չազդեց:


Քծնանք



Քծնանքը կարծես թե մի սովորական բառ է, որը ոչ բոլորը գիտեն թե ինչ է նշանակում: Մի քանի օր առաջ ես նույնպես ուղակի չեի լսել այդ բառը: Այն սկզբում ինձ այդքան էլ չհետաքրքրեց, բայց երբ ես մասնակցեցի դասարանում քննարկմանը պարզվեց, որին ճիշտն ասած ես այդքան էլ չմասնակցեցի: Ճիշտն ասած ես այդքան էլ չեմ սիրում իմ մտքելը արտահայտել: Կարճ ասած՝ ես հասկացա, որ այդ թեման շատ հետաքրքիր է քննարկելու և բանավիճելու համար:

Քծնանք – ինչ որ մեկին ոգևորել, սփոփել սեփական շահի համար:

Այս բառը կարելի է դիտել մի քանի տեսանկյուններից: Որոշ տեսանկյուններից այն  վատ բան է: Դա ուղակի մարդու օգտագործում է: Բայց տեսանկյուն կա, որից դիտելուց երևում է, որ քծնող է շահ ստանում: Քծնողը միևնույն է քծնում է, բայց նա կարող է  քծնել նաև դիմացինի շահի համար, ընկերոջ համար օրինակ, և այդ ժամանակ դժվար թե դիմացինը վիրավորվի դրանից: Երբեմն ստիպված է լինում մարդը քծնել ինչ որ մեկին, քանի որ պատահում է, որ ուրիշ ելք չկա: Որոշ մարդիկ կարծում են, որ քծնելը դա ոգևորում է, բայց իմ կարծիքը ուրիշ է: Իմ կարծիքը շատ կոնկրետ կարծիք է: Այսքանից կեզրակացնեմ, որ քծնանքը դա ուզածիդ հասնելու միջոց է (սա իմ կարծիքն է): 





Մեջբերումներ Վահան Տերյանի «Հոգևոր Հայաստան» հոդվածից





1.   Թվում էթե ո՛չ դիվանագիտական խուճուճ հարաբերություններըո՛չ տնտեսական-հասարակական անսասան օրենքներըո՛չ բնական անկարելիությունը չեն կարող դեմ կանգնել այդ միահոգիմիահամուռ ու բորբոքուն տենչանքինայդ տարերային հեղեղի բնու կրողճակատագրական դրոշմով կնքված ընթացքին:

2.   Ընդհանուր առմամբ՝ դասախոսները լավատեսությամբ էին տոգորված հայության կուլտուրական ապագայի վերաբերմամբՍակայներբ ես կարդացի լրագրում այդ դասախոսությունների բովանդակությունըչտոգորվեցի նույն լավատեսությամբորովհետեւ նրանց լավատեսությունը հիմնված էր թուրքահայ խնդրի լուծման վրա եւ այն հավատի վրաոր տածում էին նրանք դեպի թուրքահայերի կուլտուրական ապագանմինչդեռ ինձ զբաղեցնում էր ամբողջ հայության կուլտուրական ապագայի խնդիրը:

3.   Մի զարմանալի մետամորֆոզ է կատարվելԵս ասացիոր ազգային ինտելիգենցիան ունի իր որոշ հեռանկարըորոշ նպատակը (որի ներքին պարունակությունը գուցե եւ պարզ չի պատկերացնումիսկ ի՞նչ նպատակովի՞նչ հեռանկարով է ղեկավարվում հայ բուրժուական ինտելիգենցիան:
Ի՞նչ է կամենում նա «Հայաստան» ասելովԻ՞նչ է նշանակում այդ բառը նրա շուրթերին:
Եթե ենթադրելու լինենք նույն «ազգի կուլտուրական ապագան», պետք է ենթադրենք այդ բուրժուական ինտելիգենցիայի մեջ որոշ ազգային կուլտուրական գունավորումազգային կուլտուրական որոշ գաղափարներորոշ ձգտումմինչդեռ ամենից առաջ եւ վճռական կերպով փաստերը ժխտում են մի այսպիսի ազգային ոգու գոյությունը մեր բուրժուական ինտելիգենցիայի ծոցում:
Ընդհակառակըինչպես հայ բուրժուազիանայնպես եւ նրան մշտապես հարազատավելի լավ է ասել՝ հոգեհարազատ հայազգի ինտելիգենցիան իր ամենախոշոր ու ամենագործոն մասով ապազգայնացած է:
Դա մի անժխտելի փաստ է:

4.   Հայ բուրժուական ինտելիգենցիանոր ժխտում է մեր ժողովրդի լեզունոր արհամարհում է մեր գրականությունն ու մամուլը (ամենաեռանդուն կերպով ձգտելով ավելի ու ավելի ցած գցել նրանց ու փոխարինել մի այլ մամուլովորի համար ոչ մի միջոց չի խնայում), ահա այդ ինտելիգենցիան այսօր տոգորվել է մի անասելի ոգեւորությամբմի չտեսնված ազգասիրությամբՆա եւս իր լոզունգը դարձրել է «Հայաստանը»…

5.    Հայության հավաքում կամ հայության կազմակերպում գաղափարական իմաստով – ահա՛ ինչ եմ հասկանում ես Հոգեւոր Հայաստան ասելովԴա այն կուլտուրան էայն կուլտուրապես կազմակերպված ժողովուրդն էորի գալուն մենք կուզեինք հավատալ:


Աղբյուրը այստեղից:






Երաժշտական գործիքներ









Փոքր Մհեր












Մարկ Տվեն, ասույթներ (թարգմանություն)

1)      Ասա ճիշտը, և այդ ժամանակ ոչինչ հիշելու կարիք չի լինի:
2)      Բարությունն այն է, որ կարող է լսել խուլը և տեսնել կույրը:
3)      Իսկական ընկերը քեզ հետ է, երբ դու սխալ ես: Երբ դու ճիշտ ես, ով ասես կլինի քեզ հետ:
4)      Խուսափեք նրանցից, ովքեր փորձում են կոտրել  ձեր հավատը ձեր նկատմամբ: Մեծ մարդը, հակառակը, ներշնչում է այն զգացումը, որ դուք կարող եք մեծ դառնալ:
5)      Ավելի լավ է լռել և հիմար, քան բացել բերանը և վերջնականապես փարատել կասկածները:
6)      Վիշտը կարելի է ապրել միայնակ, բայց ուրախությունը, որպեսզի ճանաչեք այն մեծ ծավալով, պետք է կիսել ուրիշ մարդու հետ: .
7)      Եթե նկատել եք, որ դուք մեծամասնության կողմն եք, դա հաստատուն նշան է, որ փոխվելու  ժամանակն է:
8)      Երբեք մի վիճեք հիմարների հետ, նրանք կքաշեն ձեզ իրենց մակարդակին և կտրորեն իրենց փորձով:

Գրողներ

Խուլիո Կորտասար,Վոլֆգանգ Բորխերթ, Ռոբերտ Շեկլի: Երեք հիասքանչ գրողներ: Ամեն մեկը ունի իր ոճը, բայց միևնույն է ինչ որ նմանություն կա նրանց մեջ: Խուլիո Կորտասարը իր ստեղծագործությունների մեջ օգտագործում էր նաև ֆանտազիան, մանավանդ <<Փոքրիկ Դրախտ>>-ի մեջ: Բորխերթի ստեղծագործությունների մեջ կար մտահաղացումներ, որոնք մարդ կարող է ընդանհրապես իր կյանքում: Օրինակ ինձ շատ դուր եկավ <<Առնետները գիշերը քնում են>> -ում թե մարդը ինչպես տղային հանեց այդ վիճակից և գերեց ճագարներով: Ռոբերտ Շեկլիի ստեղծագործություները կարդալիս մի տեսակ զգացվում է, որ գրել է նա ուրախ տրամադրությամբ և հումորով: Ընդհանուր գրողների ոճերը նման են, բայց կա տրամադրության տարբերություն, որը շատ ուժեղ զգացվում է: 

Գորկին Գեղարվեստում (վերուծություն)

Մենք մեր հայոց լեզվի և գրականության խմբով, ուսումնասիրում ենք Արշիլ Գորկուն և սեպտեմբերի 30-ին մենք գնացինք գեղարվեստ, որպեսզի ավելի շատ իմանանք նրա մասին և ուսումնասիրենք նրան գեղարվեստի  12-երորդցիների հետ: Մեզ սկզբում դիմավորեց գեղարվեստի հայոց լեզվի ուսուցչուհի տիկին Սոֆիան: Նա մեզ ուղորդեց դեպի ընթերցարան, որտեղ մեզ ներկայացրեցին իրենց պրեզենտացիան: Մենք շատ էինք ուսումնասիրել Արշիլ Գորկուն, բայց իմացանք նրանցից նոր բաներ, որը շատ հետաքրքիր էր: Պրեզենտացիայից հետո մենք գնացինք՝ ընկեր Կարենի արհեստանոց: Սկզբում դիտում էինք սովորողների աշխատանքները, իսկ հետո ընկեր Կարենը մի փոքր պատմեց մեզ Արշիլ Գորկու նկարելու աբստրակտ ոճի մասին: Եվ վերջում մենք գնացինք պատկերասրահ, որտեղ դիտեցինք 12-րդցիների բեմադրությունը: Իմ կարծիքով այդ մեկ ու կես ժամը շատ հետաքիքրի անցավ: 


Արշիլ Գորկի (կենս.)


Իսկական անունը Ոստանիկ Ադոյան: Նա ծնվել է Խորգոմ քաղաքում: Քրոջ և մոր հետ գաղթել է Էջմիածին, հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, հետո ԱՄՆ: Էջմիածնում զբաղվում էր ատաղձագործությամբ և տպագրական գործով: Արշիլը սովորել է Բոստոնի և Փրովիդենսի դիզայնի դպրոցներում: Նյու Յորքում ավարտել է արվեստի կենտրոնական դպրոցը: 1930-ականներից Գորկին հակվել է ավելի շատ աբստրակտ նկարչությանը: 1938-ին նա ուղարկել է Հայաստան 4 կտավ և 1941-ին վաճառք ցուցահանդեսում նվիրել է 2 կտավ ի նպաստ կարմիր բանակի: 30-ից ավելի նրա կտավներից այրվել են: Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում: Ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
 Նրա նկարելու ոճը ուրիշ էր: Որոշ մարդիկ կարող են մտածել, որ դա ընդհամենը խզբզանք է, բայց իրականում ամեն մեկի մեջ մի իմաստ կա, որը հասկանալու համար պետք է ավելի խորիմաստ դիտել: 






Վանո Սիրադեղյան (վերլուծություն)



Մենք կարդացինք Վանո Սիրադեղյանից՝ 2 էսսե և 1 պատմվացք: 2 էսսեների մեջ հիմնականում նկարագրվում է Հայաստանի մասին, նրա ապագան թե ոնց է ձևավորվում (նրա մտածելով), թե, որ կողմ է գնում Հայաստանը՝ վատ թե լավ: Նա կարծում է, որ Հայաստանի իրավիճակը ավելի շատ վատանում է: Որոշ Հայաստանի մաս վերցնում է Ռուսաստանը,որոշ մաս Ադրբեջանը և այլն: Իհարկե նա պատճառ ունի թե ինչու է դա այդպես և ես համաձայն եմ դրա հետ: Այդ խեղճությունը, այդ չզգոնությունը մեզ խանգարում է: Վանո Սիրադեղյանը մտածում էր Հայաստանի ապագայի մասին, և այդ երկու ստեղծագործությունների մեջ էլ (մանավանդ <<Էրիվանի խանության ժամանակ>>-ի) նա արտահայտել է իր անհանգստությունը: Իմ կարծիքով այդ ստեղծագործությունները գրելիս նա շատ երկար է խորհել








Ինչ մնաց Բորխերթից (վերլուծություն)

Բորխերթից իմ մեջ տպավորվեցին երկու ստեղծագործություններն ել՝ <<Կեգլուղին>> և <<Առնետները գիշերը քնում են>>:  Երկուսնել տպավորվեցին, բայց մի տեսակ ինձ դուր եկավ <<Առնետները գիշերը քնում են>>-ը: Ինձ դուր եկավ այդ մարդու մտահաղացումը, թե ինչպես հանել տղային այդտեղից: Կեգլուղիում շատ հստակ պատկերված է պատերազմի պատկերը, բայց ավելի հետաքրքիր և յուրահատուկ ձևով: 





Ռոբերտ Շեքլի (վերլուծություն)

Շեքլին ծնվել է Ամերիկայի, Նյու Յորք քաղաքում: Նա մի փոքր հումորով շատ լավ գրող էր: Նա իր դեբյուտը շատ լավ սկսեց և նույնիսկ նրան մրցանակ շնորհեցին, որպես ամենալավա դեբյուտ: Ռոբերտ Շեքլին ունի շատ յուրահատուկ ոճՆա տարբերվում էր ուրիշ գրողներից  նրանով,որ իր ստեղծագործություններում չի նշում մանր մունր բաները, որը ընթերցողին պարզ կլինի եթե ուշադիր ընթերցի , բայց նա նաև չի նշում, որոշ կարևոր բաներ: Այդպես նա տալիս է ընթերցողին մտածելու,խորհելու և վերջապես հասկանալու ստեղծագործությունը: Սա իմ կարծիքն է: <<Ներեցեք, որ խցկվում եմ ձեր երազի մեջ>>-ից ես սկսեցի մի պահ մտածել, հնարավո՞ր է արդյոք, որ իրոք այդպիսի մի աշխարհ լինի մարդկանց ձեռքի վրա: Շեքլիի յուրահատկությունը և հետաքրքրությունը դրա մեջ է, որ նա տալիս է մտածել:





ԵՍ ԵՄ

Ես եմ պատասխանատու իմ արած գործերի, իմ կյանքի համար, ինչպես բոլոր մարդիկ իրենց կյանքերի համար. ինձ այդպես է թվում:  Ես կրում եմ այդ պատասխանատվությունը, բայց դա չի նշանակում, որ ես միշտ իշխում եմ իմ գործողություններին:Երբեմն ծուլությունս խանգարում է. երևի հաճախ է այդպես, դրա միշտ չէ, որ իշխում եմ իմ գործողություններին: Երբեմն ես ստիպված եմ լինում ինձ ուտելով անել: Ծնողներս շատ մեծ ազդեցություն ունեն իմ կյանքի վրա: Միշտ չէ, որ ես ճիշտ որոշումներ եմ կայացնում, կամ էլ որոշում ընդհանրապես չեմ կայացնում. ալարում եմ: Իսկ նրանք ինձ օգնում են, ճանապարհ ցույց տալիս: Կյանքում ամենակարևոր բաներից մեկը նպատակ ունենալն է, իսկ ես չունեմ, դեռ՝ չունեմ: Կունենամ, մի շտապեք, էդ էլ փող չի, որ չունենամ: Եթե մարդ կրում է պատասխանատվություն, ուրեմն դեռ կորած մարդ չէ,ունի անելիք և ձգտում:

Комментариев нет:

Отправить комментарий