воскресенье, 12 июня 2016 г.

Հին Աստվածներ, Լևոն Շանթ

Հին Աստվածներ դրամայում դեպքերը տեղի են ունենում Հազարամյակ մը մեզմե առաջ, 12-րդ և 14-րդ դարերում: Դրաման հարուստ է գաղտնագրերով, ներքին իմաստային կապերով և անցումներով: Դեպքերը տեղի են ունենում Սևանա կղզում: Այն բաղկացած է չորս արարից, յուրաքանչյուրը երեքական տեսարանից: Շանթը վերաքննում մարմնի և հոգւ հին վեճը ինչը այս դեպքում, որն արտահայտվում է Սրտի ու Մտքի խորհդանշաններով: Սրտի կրողներն են՝ Աբեղան, Իշխանուհին, Սեդան մտքի կրողները՝ Վանահայրը, Կույր Վանականը, մյուս վանականները: Սևանա կղզին միաբանների անապատն էր, որտեղ հավաքվել էին իրական աշխարհից հեռացաց խռով հոգիները և վանահոր գլխավորությամբ ապրում էին մեկուսի՝ կատարելով իրենց հոգու ցանկությունը: Սակայն հոգու այդ փակ աշխարհի մեջ թափանցում է իրական կյանքի շուրջը և կործանում հոգու եզերքը: Վանահայրը լքում է Սևանա կղզին և իր համար հոգու մի նոր անապատ որոնում: 

Այստեղ պատահական չէ, որ հերոսները անուններ չունեն: Անունն անհատակության կտաներ, իսկ այսպես ավելի ընդհանրական է: Ճիշտ է, Սեդան անուն ունի, բայց անձնավորված չէ,որպես անհատականություն այլ՝ էություն է, տեսիլք ու պատրանք: Պատահական չէ, որ Սեդա անունը արաբերեն ծագմամբ նշանակում է տիրուհի,տիկին:

Խորհրդանշաններ են նաև ծովը՝ որպես մեղքերի ծով, փոթորիկը՝ որպես կյանքի տարերք, եկեղեցին՝ որպես հավատի տաճար, արևի լույսը՝ որպես կյանքի արձագանք: 

Շանթի հերոսները կոչված են բացահայտելու կյանքի իմաստը, բացահայտելու կյանքի հավերժական գաղտնիքը, կյանքը՝ որպես սիրո և պայքարի ասպարեզ: Մահվան ու ոչնչության աշխարհի դեմ դրվում է երազների աշխարհը և երազների ոգեկոչումով լցվում է կյանքի մութ փոսը: 

Իջե՛ք, իջե՛ք,              շոյո՛ղ անո՛ղշ
երազներ,                  երազներ, 
իջե՛ք զգո՛ւշ               իջե՛ք քնքո՛ւշ 
երազներ,                  երազներ:

Եղիշե Չարենց

Չարենցի ստեղծագործական ուղին տևել է 25 տարի: Առաջին բանաստեղծությունը լույս է տեսել 1912-ին իսկ վերջինները 1937-ին: Չարենցի մեջ ապրում էին և հայրենիքի ողբերգության ու մարդու ողբերգության բանաստեղծը, խորհդավոր երազանքների ճամփորդը, կյանքի վերափոխման պայքարի մունետիկը, նոր արվեստի պատգամախոսը, նոր օրերի երգիչը, ողբերգական մաքառումի ու սխրանքի շմարտախոս վկան: Չարենցը իր աբանաստեղծություններում սկզբից ևեթ հաստատեց իր անմնացորդ նվիրումը հայրենիքին: 
Դանթեական առասպելը պոեմի մեջ նա սկսում է սովորական առօրյա ոճով: Սակայն դժոխային պատկերների նկարագրությունից հետո աստիանաբար հասնում է մահվան տեսիլի: Բանաստեղծը վերարտադրում է համազգային ողբերգությունը: Սակայն նա ազգին փրկելու ուղիներ է որոնում, որովհետև հակառակ դեպքում ամեն ինչ կդատապարտվեր վերջնակա կործանման: 

Ու պետք ի քայլե՛լ ու քայլե՛լ համառ                           
Ապրելու հսկա տենչը բեռ արած, - 
Քայլել անիմաստ մի կյանքի համառ,

Մարել - ու վառել աստղերը մարած,
Որ- տիեզերքի զառացանքը մառ
Չցնդի երբեք ու մնա - երազ...

Չարենցի պոեզիան աչքի է ընկնում բանաստեղծական ձևերի բազմազանությամբ. քնարերգության դասական ձևերից բացի նա օգտագործել է միջնադարյան հայ պոեզիայի փորձը: Բանաստեղծը փորձել է ստեղծագործել տարբեր ուղղություններով՝ սիմվոլիզմ, ֆուտուրիզմ, մոդեռնիզմ, ռոմանտիզմ: Ե. Չարենցը անդադար արտահայտման նոր ձևեր էր որոնում:Չարենցը անվերջ որոնում էր, գտնում ու կորցնում՝ լինելով պոեզիայի խառնարանում: Չարենցն էլ ուներ իր շեղումներն ու մոլորությունները, բայց միշտ ձգտում էր գնալ դեպի կենսական ակունքները, գտնել կյանքի ներքին հոսանքը, բանաստեղծության կենարար սկիզբը:

Չարենցի «Ծիածան» ժողովածուն ներկայացնում է հոգեվիճակների և ապրումների համադրություն, ստեղծում է երազների գունային աշխարհ, որտեղ հերոսուհին կերպավորվում է լուսամփոփի նմանվող աղջկա նկարագրով. աստվածամոր աչքեր՝ թափանցիկ ու կապույտ: Կապույտը աղոթք է՝ ուղղված սիրո պատրանքին: Կապույտը սիրո սկիզբն է:


Լուսամփոփի՜ պես աղջիկ՝ աստվածամոր աչքերով, Թոքախտավոր, թափանցիկ, մարմինի՜ պես երազի, Կապու՜յտ աղջիկ, ակաթի ու կաթի պես հոգեթով, Լուսամփոփի՜ պես աղջիկ․․․
Չարենցը երգում է իր թանկ ու նվիրական սերը իր սրբազան կարոտը ինչ ապրեցրել է նրան, նա հեռացումի խոսքեր է ասում ցավով ու տառապանքով: 

Իմ աչքերի մեջ այնքա՛ն կրակներ եմ մարել ես
Եվ հոգուս մեջ, հուսահատ, այնքան աստղեր եմ մարել,
Կյանքս, որ հուշ է դարձել, հեռանալիս չանիծես.
Կյանքս կանցնի, կմարի - բայց երգս կա, կապրի դեռ:

Կարճ ժամանակ անց, երբ Չարենցը դուրս եկավ մեծ աշխարհ և մտավ նրա փոթորկոտ տարերքի մեջ վերջին անգամ <<Տաղ անձնականում>> վերհիշեց իր հին կարոտները: Երկրային կյանքի պատկերումով ու երկնային կարոտների տեսիլքով նա ավարտեց իր հոգևոր ճամփորդությունների այս ցավառատանջ հանգրվանը.

Բայց շուրջս թող արքան կուզե աշխարհ այս խնդա, ցնդի...
Ես - հաշմանդամ ու խելագար ու հավիտյան վտարանդի
Դեպի երկինք պիտի գնամ, դեպի եզերքը Ամենտի -
Իմ բա՛րձր, հին ու աստղային երազների ճանապարհով:

«Էմալե պրոֆիլը Ձեր» շարքում դիցուհին սառը ու նրբակիրթ գեղեցկուհի է, որին սիրո խոսքեր է ասում բանաստեղծը: Ողջակիզվող կրակ շարքում հեղինակը հրաժեշտ է տալիս իր նախկին կարոտներին: Նա ստեղծում է երկու նոր խորհդանշան՝ արևը և արևի դուստրը, որոնք հակադրվում են Կապույտ Երկրին և Կապույտ Երկրի աղջկան:

Էմալե պրոֆիլը Ձեր, Ձեր հակինթ աչքերը բիլ Ես այսօր կուզեմ երգել, Որպես մի անհայտ դը Լիլ։ Արդյոք ո՞ր վարպետը մեծ Հորինել է դեմքը Ձեր. Արդյոք ո՞ր Ոգին տվեց Ձեր դեմքին լուսե գծեր։ 

Մերժված սիրուց մենության մեջ ծնվում է հոգեմաշ խոհը աշխարհի անցողիկության, կյանքի ու սիրո հավերժական գոյի մասին:

Կուզեմ հիմի փչե զուռնեն – հարբած ըլիմ մինչև էգուց. Ամեն մարդու ընկեր ըլիմ -ու բաց ըլիմ մինչև էգուց: Ֆայտոն նստած՝ անցնեմ քուչով, պատուհանից վրես նայես՝ Էշխդ անքուն սիրտս ընկնի ու լաց ըլիմ մինչև էգուց: Խելքս քամուն, հովին տված՝ երթամ ընկնեմ դուքան ու բաղ՝ Ընկերների սուփրին գինի ու հա՛ց ըլիմ մինչև էգուց: Երթամ – ուրիշ գոզալների գիրկը դնեմ գլուխս տաք՝ Քո էդ անուշ, ազի՜զ տեսքով հարբած ըլիմ մինչև էգուց:
Նորոգվող գարնան, բացվող վարդի, բլբուլի երգի, սերունդների հաջորդականության ու ապրած օրերի անդառնալիության, աշխարհից նեղացած, սիրուց խռով, միայնակ ու չհասկացված հոգու երգն է սա:

Էլի գարուն կգա, կբացվի վարդը, Սիրեկանը էլի յարին կմնա։ Կփոխվին տարիքը, կփոխվի մարդը, Բլբուլի երգն էլի՛ սարին կմնա։
Ուրիշ բլբուլ կգա կմտնի բաղը, Ուրիշ աշուղ կասե աշխարհի խաղը, Ինչ որ ե՛ս չեմ ասե — նա՛ կասե վաղը. Օրերը ծուխ կըլին, տարին կմնա։
Հազար վարդ կբացվի աշխարհի մեջը, Հ.ազար աչք կթացվի աշխարհի մեջը, Հազար սիրտ կխոցվի աշխարհի մեջը — Էշխը կրակ կըլի՝ արին կմնա։
Ուրիշ սրտի համար կթալվի խունկը, Կբացվի շուշանը, վարդերի տունկը. Գոզալը լաց կըլի, կընկնի արցունքը — Գերեզմանիս մարմար քարին կմնա։


Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում վերջին տաղը աշխարհն է մի բերող ուժն է, ամեն ինչից վեր այն միակ պարգևը. որը շնորհված է մարդուն և դա գերագույն ու բացարձակ սեր է մահկանացու բոլոր սերերից դուրս:

Սիմվոլիստական պատկերներին զուգընթաց Չարենցին հուզում էր հայրենիքի բախտը, որը առնչվում էր իր կենսափորձի և կյանքի հետ:Չարենցի պոեզիան աչքի է ընկնում բանաստեղծական ձևերի բազմազանությամբ. քնարերգության դասական ձևերից բացի նա օգտագործել է միջնադարյան հայ պոեզիայի փորձը: Բանաստեղծը փորձել է ստեղծագործել տարբեր ուղղություններով՝ սիմվոլիզմ, ֆուտուրիզմ, մոդեռնիզմ, ռոմանտիզմ: Ե. Չարենցը անդադար արտահայտման նոր ձևեր էր որոնում: Չարենցը անվերջ որոնում էր, գտնում ու կորցնում՝ լինելով պոեզիայի խառնարանում: Չարենցն էլ ուներ իր շեղումներն ու մոլորությունները, բայց միշտ ձգտում էր գնալ դեպի կենսական ակունքները, գտնել կյանքի ներքին հոսանքը, բանաստեղծության կենարար սկիզբը:


Հովհանես Թումանյան

Թումանյանի ստեղծագործական կյանքը սկսվել է 1881 թ. «Հոգուս հատոր…» գողտրիկ բանաստեղծությամբ և ավարտվել է «Էս է, որ կա… ճիշտ ես ասում, թասըդ բե´ր» փայլուն քառյակով` նվիրված բժիշկ Գրիգոր Սաղյանին: Այս երկու ստեղծագործությունների միջև ընկած ժամանակահատվածում ձևավորվել է Թումանյանի աշխարհը` անցնելով հասունացման, զարգացման, գաղափարական և հուզական սահմանների հաստատման ուղի: Երիտասարդ Թումանյանն արդեն իր առաջին գրքերում այն ժամանակվա հայ գրականության և հատկապես պոեզիայի ֆոնի վրա աչքի ընկավ հայրենի երկրի, ժողովրդի կյանքի ու կեն- ցաղի, նրա կեն դան ի խոսքի, ավանդությունների հիանալի իմացությամբ։ Եղել են և տաղանդի դրսևորման փայլուն թռիչքներ, և ստեղծագործական աշխատանքի դադարի պահեր, բայց երբեք կանգ չի առել մտքի ու հոգու ներքին շարժումը, կյանքի իմաստի որոնումը, ինչը և պայմանավորում է բանաստեղծի ստեղծագործական ուղու միասնական լինելը: Եվ իհարկե, այդ աշխարհի ձևավորումը պայմանավորված էր անձնական և հասարակական կյանքի մի շարք գործոններով: 

Թումանյանի կենսափիլիսոփայությունը մասնավորապես նկատվում է իր քառյակների մեջ:Այստեղ Թումանյանը խոսում է կյանքի հավերժության և մարդու անցողիկության մասին: Նա խորհրուրդ է տալիս խաղաղ ապրել երկրային կյանքի բոլոր րոպեները:

Հե՜յ ագահ մարդ, հե՜յ անգոհ մարդ, միտքդերկար, կյանքդ կարճ,
Քանի՜ քանիսն անցնան քեզ պես, քեզնից առաջ,քո առաջ.
Ի՜նչ են տարել նրանք կյանքից, թե ինչ տանես դու քեզ հետ,
Խաղաղ անցի՛ր, ուրախ անցի՛ր երկու օրվան էս ճամփեդ:


Ցավով ու զայրույթով է նկարագրում իր վշտի անհունությունը, սակայն հենց իր զայրույթը լի է սիրով, որն էլ խոսում է նրա՝ ժողովուրդի նկատմամբ անհուն սիրո մասին: 

Ծով է իմ վիշտն, անափ ու խոր,
Լիքն ակունքով հազարավոր.
Իմ զայրույթը լիքն է սիրով,
Իմ գիշերը` լիքն աստղերով։


Հումանիստ Թումանյանի բարությանը չափ ու սահման չկա. 

Երազումս մի մաքի
Մոտս եկավ հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…


Խոհափիլիսոփայությունը զգացվում է այս քառյակում, որտեղ ամբողջանում է գրողի մեծությունն ու առատաձեռնությունը, դիմացինին սատար կանգնելու և շռայլորեն նրան նվիրելու, տալու աստծո տվածը:

Ամեն անգամ քո տվածից երբ մի բան ես դու տանում,
Ամեն անգամ, երբ նայում եմ, թե ի՞նչքան է դեռ մնում,-
Զարմանում եմ, թէ` ո՜վ շռայլ, ի՜նչքան շատ ես տվել ինձ,
Ի՜նչքան շատ եմ դեռ քեզ տալու, որ միանանք մենք նորից։



Թումանյանի գրելու ոճը հիանալի է: Նա իր բանաստեղծութոյւնները Տերյանի նման գրել է սիրո, կարոտի, գեղեցկության, բնության մասին: Նա այդ բանաստեղծությունները հանել է իր սրտի խորքից և արտահայտել է մեծ գեղեցկությամբ: Թումանյանը գրել է հասարակ ժողովրդին հասանելի, մատչելի ձևով: Թումանյանը նկարագրել է դեպքերի ու դեմքերի մասին, որոնք քաղել է իրական կյանքից: Նա շոշափել է մարդկային բնավորության ամենանուրբ կողմերը: Երբեմն անդրադարձել է հասարակության արատավոր երևույթների: Թումանյան կարդալը ոչ միայն հաճելի է, այլ նաև ունի դաստիարակչական մեծ նշանակություն:

Թումանյանի ստեղծագործական ուղին տարբեր փուլերում զարգացել է յուրովի` սերտորեն կապված լինելով նրա կյանքի և հայ ժողովրդի պատմական ճակատագրի հետ: Բանաստեղծի խառնվածքը , նրա ներաշխարհը հաղորդել են այդ շարժմանը հակասություններով լի որոնումներ, թռիչքների և անկումների պահեր, բայց և այնպես այդ ուղին եղել է միասնական, քանի որ քայլ առ քայլ մոտեցրել է նրան գեղարվեստական կատարելության և հոգու իմաստության հավերժ ու անմահ բարձունքին:

Բարձրից

Իմ բարի սըրտի էն մեծ խոհերից, 
 Էն մեծ խոհերի անհուն խորերից`
Կամեցավ` ելավ իմ հըզոր հոգին,
 Որ բարձրից նայի աստծու աշխարհքին:

Ու պայծառ ցոյաց դեպ վերին այեր` 
Մարդկային ամեն հընարքներից վեր,
 Վե՜ր ամեն շուքից և շամանդաղից`
Մինչև լուսեղեն ոլորտն անթախիծ:

Ու իր հարազատ բարձունքիցը լույս` 
 Անչար, անաչառ, անդորր ու անհույզ`
Պարզ, ամենատես հայացքովը նա 
Ճառագեց ներքև` աշխարհքի վըրա:

четверг, 26 мая 2016 г.

Tatoo

Tattoos are becoming a popular phenomenon that is seen everywhere. But do you know that tattoos have been around for a long, long time. Throughout history, tattoos were mostly worn as decoration. They have been found on mummified bodies dating back to 3300 BC, and it’s well known that many societies wore and still wear tattoos as part of their culture. A tattoo is a wound, made deep in your skin, that's filled with ink. It's made by penetrating your skin with a needle and injecting ink into the area, usually creating some sort of design. What makes tattoos so long-lasting is they're so deep, the ink is injected into the dermis, which is the second, deeper layer of skin. Dermis cells are very stable, so the tattoo is practically permanent.

There is a variety types of tattoo.You with your fantasy can create everything from personalized symbols to  school emblems, from one word to a poem. People have found many ways to express themselves with their tattoos. Tattoos used to be done manually or by using a tattoo machine. The most important thing is to find out if a tattoo artist follows basic hygiene requirements.  

Paul Scholes

Paul Scholes is my favorite person, because I started to watch and to play football by him. I watched football first time when I was 5 years old and first football player who interested me was Paul Scholes. I was looking his game gladly, and after that game I became a fan of Manchester United (football club), and of course especially fan of Scholes.

Paul Scholes was born in 16 November 1974, at Hope Hospital in Salford, Greater Manchester, the son of Stewart and Marina Scholes. On his mother's side, his grandmother came from the Republic of Ireland while his grandfather was from Northern Ireland. Scholes has said that he looks out for the results of the Republic of Ireland team and hopes that they do well. The family moved to Langley, Greater Manchester when he was 18 months old, where he lived on Bowness Road and Talkin Drive. He attended the St Mary's RC Primary School in Langley. The first team he played for was Langley Furrows. Scholes also excelled at cricket. He later joined as a trainee upon leaving the Cardinal Langley Roman Catholic High School in Middleton during the summer of 1991. In his final term at school, he was selected to represent Great Britain National Schools in football.

Paul Scholes at age of 14, began training with Manchester United. He played in center midfielder position. In 1991 he played in youth club of Manchester United and in 1992 he played as professional footballer of Manchester United. The Ginger Prince is his nickname, because of his ginger hair. In his all 499 appearances Scholes had a 107 goals and 45 assists, he won with his team two Champions league cups, 11 Barclays Premier League cups, 4 FA cups, 3 England League cups, 3 Fifa Club World cups, 2 English super cups and 1 Intercontinental cup. This statistic is very good in my opinion. The career of Ginger prince over in 2013.


Paul Scholes is already legend for the Manchester United, for all his fans and especially for me. 

вторник, 3 мая 2016 г.

ՀՀ էներգետիկան

1. Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը

Էներգետիկ համակարգը բնութագրում է երկրի ներսումէներգիայի և էլեկտրականության արտադրության, սպառման ևարտահանման ծավալները: Զարգացած էներգետիկհամակարգ ունենալունախապայմանը վառելիքային ռեսուրսներիպաշարներին տիրապետելն է,սակայն զարգացած էներգետիկ համակարգ ձևավորել` հնարավոր է նաև էներգիայիստացման այլընտրանքային աղբյուրներ կիրառելով:


2. Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան

  Հայաստանի էներգետիկ արդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է: Ներկայումս ՀՀ էներգետիկ համակարգը ամբողջովին ապահովում է ՀՀ ներքին շուկայի պահանջարկը. ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ: 2014 թվականի ընթացքում ՀՀ-ում արտադրվել է 7 մլրդ710 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, Հայաստանի ՀՆԱ-ի 33% կազմողարդյունաբերության 1/3-ը բաժին է ընկնում էներգետիկ արդյուբերությանը: ՀՀ-ումէլեկտրաէներգիայի բաշխումն և վաճառքը իրականացվում է մասնավոր ձեռնարկությանկողմից. գործում են վեց խոշոր արտադրողներ, մեկ հողմաէլեկտրոկայան, երկուկոգեներացիոն կայաններ, և երկու հարյուրից ավելի, մասնավոր փոքր ՀԷԿ-եր: Նախորդտարվա ընթացքում  արտադրված  էլեկտրաէներգիայի  42.9%-ը ապահովելէ Հայաստանի ատոմային էլեկտակայանը` Մեծամորի ատոմակայանը, 20%-ը` ՀԷԿ-երը:

3. Ինչպե՞ս է  ազդում  Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա:

Մարդն, մշակելով էներգիայի ստացման բնական և այլընտրանքային եղանակներ,արտադրում է էներգիա, սակայն որքան էլ մեծ լինի նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը և չսպառվող ռեսուրսների օգտագործման մակարդակը, էներգիայի արտադրման պրոցեսը այնուամենայնիվ վնաս է պատճառում բնությանը:Ամենատարածված էներգակիրներն են ածուխը, գազը, քամիները, միջուկային վառելիքը, հոսող ջրերը: Հանածո վառելիքների` նավթի, գազի և ածխի` էներգիայի վերածելիս բնությանը պատճառած վնասը մեծ է: Իհարկե վնասը առավել մեղմ է, եթե էներգիայի ստացման պրոցեսում ռեսուրսները օգտագործվում են ռացիոնալ: Հանածո վառելիքների արդյունահանուման` նորմայից դուրս ծավալների հետևանքով, դրանց ծավալը օր օրի կրճատվում է, արտանետվում են թունավոր գազեր, որոնք վնասում են մթնոլորտը. Հողը հարստացնում անօրգանական նյութերով, որոնց քայքայման համար երկար ժամանակ է պետք:

4. Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:

Էներգիայի ստացման պրոցեսում օգտագործել այլընտրանքային աղբյուրներ, նշանակում է ստեղծել նոր համակարգ, որը բնականաբար շատ ծախսատար և ժամանակատար գործընթաց է: Քանի որ ունենք քիչ թե շատ զարգացած էլեկտրաարդյունաբերություն, ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը այսօր մեծ թափ չեն ստանում: Այնուամենայնիվ նորակառույց հասարակական նշանակության և բազմաբնակարան շենքերում արդեն հայտնվում են արևային էներգիայի սկավառակներ, ինչ ուրախացնող է:  Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացմանն կնպաստի նոր էլեկտրակայանների ստեղծումը: Ներկայիս էլեկտրակայանների մեծամասնությունը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում և գալով առավել քիչ է դրանց օգտագործման ռացիոնալությունը: Հայաստանը առատ քամիների և արևոտ երկիր է: Երկրի բարձրադիրշրջաններում կարելի է հիմնել հողմակայաններ, արևոտ տեղամասերում` արևային էներգիայի կայաններ:

5. Ինչպե՞ս ես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):  

Էներգիան կարելի է խնայել չվատնելով, չսպառելով: Կենցաղում պետք է օգտագործելայնպիսի սարքավորումներ, որոնք քիչ էներգիա են ծախսում և շատ ժամանակ են օգտագործում առանց լիցքավորման: Միգուցե ապագայում կստեղծվեն կենցաղային սարքավորումներ, որոնք էներգիա չեն պահանջի:

воскресенье, 13 марта 2016 г.

Բնօգտագործումը և բնապահպանումը ՀՀ-ում

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության տարածքի 12, 7%-ն անտառածածկ է, իսկ 46, 8%-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ։ Հայաստանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է: Հանրապետության աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ այն ծովերից բավականին հեռու է, որը բացասական ազդեցություն է թողնում կլիմայական պայմանների վրա: Կասպից ծովից Հայաստանի Հարապետության սահմանագիծը հեռու է 193 կմ, Սև ծովից 163 կմ, Միջերկրական ծովից 750 կմ, իսկ Պարսից ծոցից շուրջ 1000 կմ: Հայաստանի Հանրապետության մակերևույթի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը: Առանձին հատվածների քամիների արագությունը գերազանցում է մեկ վարկյանում մինչև մի քանի տասնյակ մետրը:

2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

ՀՀ-ում բնօգտագործումը հիմնականում կատարվում է ոչ ռացիոնալ: Բնական օգտագործման արդյունքում խախտվում են էկոլոգիական բուրգերը, խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը: Բնօգտագործումըի վերջոմարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտինԵթե այդմիջամտությունը շատ ծավալուն չէապա շրջապտույտը,խախտվելով հանդերձչի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանըմիջավայրի որակը չի վատանում:

3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանը լեռնային երկիր է, իսկ ընդերքը հարուստ է բազմատեսակ լեռնային ապարներով և հանածոներով: ՀՀ տարածքում կան 500 –ից ավելի հանքավայրեր, որոնք հարուստ են 60 տեսակից ավել օգտակար հանածոներով: Կա ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր։
ՀՀ բնական ռեսուրսները կարող էին օգտակար լինել երկրի զարգացմանը, սակայն դա այդքան էլ մեծ մաշտաբների չի հասնում, քանի, որ հանքերը մեծամասամբ պատկանում են այլ երկրներին:

4.Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն վատ հետևանքներ: ՀՀ-ում գործող հանքերի շահագործողները մտածում է միայն իրենց շահի մասին այլ ոչ թե շրջակա միջավայրի: Այդ ամենի օգտագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս: