четверг, 16 мая 2013 г.

Դեպի B4

Այսօր մենք մեր դասարանով գնացինք B4 պարտեզ: Սկզբում բակում երեխաները պաստառ էին պատրաստել և նկարում էին դրա վրա: Հետո այցելեցինք ամենափոքրիկների և տեսանք թե նրանք ինչպես էին պլաստիլինով: Նրանք նաև պլանշետով, պեյնթով նկարներ էին նկարել: Հետո այցելեցինք մյուս փոքրիկներին, բայց նրանք նախաճաշում էին և մեզ այնտեղ չթողեցին: Հետո գնացինք մի փոքր մեծերի մոտ: Նրանք կավով էին աշխատում: Հետո այցելեցինք 4-րդ դասարանցիներին: Նրանք անցնում էին Ջաննի Ռոդարիի հեքիաթները: Ամենազվարճալին մյուս 4-րդ դասարանցիներն էին: Նրանք ռեփ էին ասում: Մենք մի լավ զվարճացանք: Եվ վերջում մենք մի քիչ նստեցինք իրենց այգում, պաղպպաղակ կերանք և եկանք դպրոց:

Комментариев нет:

Отправить комментарий