суббота, 4 мая 2013 г.

Ժպիտ...

Գարուն է եկել, ծառերը
Ծառերը,խոտերը ծաղկել են այգում,
Բացվել են բոլոր ծաղիկները
Թիթեռնիկներն են պարում ու խնդում:

Երկնքում շողում է արևը
Անամպ է երկինքը կապույտ,
Հեռվում փայլում է ծովը
Եվ մարդկանց հաճույք պարգևում:

Երեխաները դրսում խաղում են
Մեծերը սուրճ են խմում,
Ամբողջ աշխարհը ժպտում է
Քանի որ կյանքն է նրանց ժպտում:

Комментариев нет:

Отправить комментарий