вторник, 8 октября 2013 г.

Դժբախտ Ծաղիկ

Ես մի սովորական ծաղիկ եմ ինչպես մյուսները,բարյց ես գույնզգույն եմ և ինձ բոլոր մարդիկ սիրում են: Դուք մտածում եք որ ես գլու՞խ եմ գովում: Ոչ՛ հակառակը: Իմ գույնզգույնության պատճառով բոլորը ինձ քաղում են և ես հանգիստ չեմ կարողանում ապրել: Այդպես նաև եղել է իմ նախնիների հետ: Երանի երիցուկ լինեի... նրան այդքան էլ չեն քաղում և նա հանգիստ ապրում է իր կյանքով: Ճիշտ է ինձ քաղում են և տեղադրում են ջրով լի ծաղկամանի մեջ, բայց բնության մեջ ապրելը մի տեսակ ուրիշ զգացողություն է: Ես ապրում եմ ընկերներիս հետ,շնչում եմ մաքուր օդ և չեմ թոռոմում(համենայն դեպս գարնանը և ամռանը), իսկ ծաղկամանի մեջ շատ շուտ թոռոմում եմ: Շատ կուզենաի սովորական ծաղիկ լինեի....(((( 

Комментариев нет:

Отправить комментарий