вторник, 18 февраля 2014 г.

Իմ երգը

Ծով բարություն, շընորհք ու սեր
Ճոխ պարգև եմ առել վերուստ

Բանաստեղծը իր գանձերը՝ բարությունը,շնորհքը, սերը ստացել է աստծուց: 



Ինչքան էլ որ բաշխեմ ձըրի
Սերն անվերջ է, բարին՝ անհատ


Ինչքան էլ բաժանես այդ ամենը՝ սերը, շնորհքը միևնույն է այն չի վերջանա, քանի որ սերն անվերջ է, բարին՝ անհատ: 


Երկյուղ չունեմ, ահ չունեմ ես
Գողից, չարից, չար փորձանքից

Քանի որ քնարական հերոսը բարի էր, սիրով լի էր, շնորհքով էր նա ոչնչից չէր վախենում, որովհետև ազնիվ, բարի մարդիկ աշխարհի ամենաքաջ մարդիկ են, իսկ քաջերն էլ չեն վածենում ոչնչից: 



Էլ աշխարհ չեմ գալու հո նոր,
Իր տրվածն եմ տալիս իրեն։

Քնարական հերոսը գիտակցում է, որ մի կյանքով է ապրում և աստծո տված շնորհքները փոխանցում է ուրիշներին: 

Մարդ պիտի հասցնի իր կյանքում դիմացինի տա այն ամենը, ինչը աստծուց ստացել է ի վերուստ: 








Комментариев нет:

Отправить комментарий