понедельник, 28 апреля 2014 г.

Իմ կյանքը դպրոցում

Ես մանկապարտեզից սկսաց <<Մխիթար Սեբաստացի>> կրթահամալիրի սան եմ: Ամեն ինչ սկսվել է Նոր Դպրոցից: Մանակապարտեզից հետո ես 1-6 դասարանը հենց այնտեղ էլ սովորեցի: Մինչև հիմա հիշում եմ դպրոցի առաջին օրը, թե ինչպես էի հուզված վազում ուսուցչուհուս մոտ: Կրտսեր դպրոցը շատ հանգիստ անցավ: Մեր հիմնական ուսուցհչուհին՝
(1-3 դասարաններում) ընկեր Նելին մեզ դասավանդում էր՝ մաթեմատիկա,մայրենի և նաև մեր դասղեկն էր: Ես շատ ուրախ անցկացրեցի կրտսեր դպրոցը, շնորհիվ մեր ուրախ ուսուցչուհիների: 4-6 դասարաներում մեր դասղեկը դարձավ իմ տատիկ՝ ընկեր Հարությունյանը: Նա նաև դասավանդում էր՝ հայոց լեզու: Այդ տարի մեր դասերը մի փոքր բարդացան: Հետո տեղափոխվեցինք միջին դպրոց, տա տա տա դաաաամ: Դասերը միանգամից շատանում են և բարդանում, բայց բոլորը սպասում ամենակարևորին՝ մայր դպրոցում սովորելուն: Ես, որ մայր դպրոցում սովորելը համարում էի ինչ որ խորհրդավոր բան, բայց ամեն ինչ փոխվեց մի քանի շաբաթ հետո: Ութերրորդ դասարանում մեր մոտ ստեղծվեց մի նոր ռեժիմ: Մենք կորցրեցինք մեր դասարանը: Դրանից հետո ամեն մի առարկա ուներ իր դասարանը և մենք դասամիջոցին վազվզում էինք դասարաններով: Առաջ դասատուներն էին վազվզում, իսկ հիմա մենք: Եվ հիմա ես արդեն ավարտում եմ միջին դպրոցը: Պետք է պատրաստվել քնություններին: Ահա և իմ ամբողջ կյանքը դպրոցում: 

Комментариев нет:

Отправить комментарий