четверг, 23 октября 2014 г.

Ռոբերտ Շեքլի

Շեքլին ծնվել է Ամերիկայում՝ Նյու Յորք քաղաքում: Նա մի փոքր հումորով, շատ լավ գրող է: Նա «Լավագույն դեբյուտ»  մրցանակ է ստացել, որը շնորհում էին երիտասարդ ֆանտաստ գրողներին։ Ռոբերտ Շեքլին ունի շատ յուրահատուկ ոճ: Նա տարբերվում էր ուրիշ գրողներից  նրանով, որ իր ստեղծագործություններում չի նշում մանր- մունր բաները, որը ընթերցողին պարզ կլինի եթե ուշադիր ընթերցի , բայց նա նաև չի նշում, որոշ կարևոր բաներ: Այդպես նա ընթերցողին տալիս է մտածելու, խորհելու և վերջապես հասկանալու ստեղծագործությունը: Սա իմ կարծիքն է: «Ներեցեք, որ խցկվում եմ ձեր երազի մեջ»-ից ես սկսեցի մի պահ մտածել՝ հնարավո՞ր է արդյոք, որ իրոք այդպիսի մի աշխարհ լինի մարդկանց ձեռքի վրա: <<Մարմին>> ստեղծագործությունը շատ հետաքրքրեց ինձ նրանով, որ սկզբում ոչ մի բան հասկանալ չէր կարելի: Կարող է դա հիմարություն թվալ, բայց ոչ: Ստեղծագործության միջնամասում, բացահայտվում է ահագին բաներ, որոնք իմ հետաքրքրությունն ավելի զարգացրին, մանավանդ վերջում, որտեղ պրոֆեսորը ասում է, որ աշխատակիցը նորից շոյի իր գլուխը: Բարձր Մատերիան խորիմաստ,գլուխգործոց էր: Այնտեղ ցույց էր տված մարդու մեծամտությունը, շատ լավ ընդգծված պահերով,բայց այն մի անգամ կարդալով մարդ չի հասկանա ոչ մի բան: Հենց դա ինձ դուր եկավ:  Շեքլիի յուրահատկությունը և հետաքրքրությունը դրա մեջ է, որ նա  մտածել է տալիս:

1 комментарий:

  1. որը ընթերցողին պարզ կլինի, եթե ուշադիր ընթերցի.... ոչ մի բան հասկանալ չէր կարելի: -ի փոխարեն գրիր ոչ մի բան հնարավոր չէր հասկանալ։ Ստեղծագործության միջնամասում, բացահայտվում է ահագին բաներ- ի փոխարեն՝ բացահայտվում են.... «Բարձր մատերիան╗ խորիմաստ գլուխգործոց էր:.... Այնտեղ շատ լավ ընդգծված պահերով ցույց էր տված մարդու մեծամտությունը,....

    Սրանք էլ ուղղիր։

    ОтветитьУдалить