1.
Համեմատել հիմանական վառելիքային ռեսուրսները (նավթ, բնական
գազ, ածուխ): Դիտարկելով դրանք տնտեսական, ռեսուրսապահովության և էկոլոգիական
տեսանկյուններից:
2.
Համեմատել էլեկտրաէներգիա ստացման ավանդական և այլընտրանքային
աղբյուրները, առանձնացնելով դրանց դրական և բացասական կողմերը:
1) Նավթը բնական եղանակով հայտնվող,
երկրի նստվածքային թաղանթում տարածված, յուղանման, յուրահատուկ հոտով, դյուրավառ հեղուկ
է, կարևորագույն օգտակար հանածոներից մեկը։ Առաջանում է գազանման ածխաջրածինների հետ
միասին, 1,2-2 կմ ից ավելի խորություն ունեցող հորիզոնականներում։ Նաև առաջանում է
կենդանիների, բույսերի մնացորդների քայքայումից: Երկրի մակերևույթի մոտ նավթը փոխարկվում
է բարձր մալթայի կիսակարծր ասֆալտի:
Բնական գազը օգտակար անհամ, անոտ և անգույն գազային միացություն
է, օգտակար հանածո, որն առաջացել է երկրի ընդերքում անաերոբ պայմաններում: Այն շատ մաքուր այրվող գազ է, և շատ պիտանի
է օգտագործելու,արտահանելու համար: Բնական գազի մեջ գերակշռում է մեթանը, բայց նաև
հանդիպում է՝ պրոպան, բութան,ջրածին,ածխաթթւ գազ և այլն: Բնական գազի պաշարներով
ամենահարուստ երկրներն են՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը, Սաուդյան Արաբիան, Կանադան, Նիդեռլանդները,
Իրանը, Չինաստանը, Նորվեգիան և Ինդոնեզիան:
Ածուխ պինդ, ածխածնով հարուստ այրվող օգտակար հանածո է, որը առաջացել են
Երկրի ընդերքում՝ միլիոնավոր տարիների ընթացքում՝ հնագույն բույսերի մնացորդների բարդ
քիմիական և երկրաբանական փոխարկումների հետևանքով: Ածուխները կազմված են օրգանական և անօրգանական բաղադրիչներից: Օրգանական մասը կազմում են բիտումներն, հումինային թթուներն ու մնացորդային ածուխը:
Որպես վառելիք ածուխը շատ հարմար և էժան վառելիք է:
Комментариев нет:
Отправить комментарий