2. Ինչպես է ազդում
շրջակա միջավայրը ձեր առողջության վրա, եթե կան առանձնակի դրսևորումներ,
ներկայացրեք կոնկրետ օրինակներով:
3. Ինչպես եք
պատկերացնում շրջակա միջավայրի վերահսկողությունը, ինչպես այն դարձնել ավելի
արդյունավետ: Ինչ դերն ունի հասարակական վերահսկողությունը, ինչպես մեծացնել այն:
4. Ինչ ես անում դու,
որպեսզի բարելավես շրջակա միջավայրի որակը:
5. Ստեղծեք փոքրիկ
հոլովակ, որը դիտելուց հետո մարդկանց մոտ բնության հանդեպ վերաբերմունքը
դեպի լավը կփոխվի (օգտագործում ենք բացառապես սեփական նկարած նկարներ ու
վիդեոներ):
1.
Մենք ապրում ենք ոչ այդքան մաքուր միջավայրում, բայց ամենացավալին այն է, որ այն ինքներս ենք ստեղծել: Մարդկային անտարբեր վերաբերմունքի պատճառով վերացման եզրին են անտառները , խմելու ջուրը խնդիր է դարձել, բայց միջոցառումներ չեն կիրառվում,գետերն ու լճերը ցամաքում են, իսկ մաքուր օդ շնչելն շուտով անհնար կլինի, քանի որ օրեցօր ավելի ավելի են շատանում մեքենաները և այսպես շարունակ։
2.
Սկսենք նրանից, որ մարդու առողջության վրա ազդում են շրջակա միջավայրում
տեղի ունեցող բոլոր փոփոխությունները օրինակ՝ ջերմաստիճանի կտրուկ աճը: Աղմկոտ միջավայրը
նույնպես աղտոտվածություն է, այն նույնպես բացասաբար է անդրադառնում մարդու հոգեկան
և ֆիզիկական վիճակի վրա: Այն կարող է մարդկանց մոտ առաջացնել գլխապտույտ, գլխացավ,
նաև բացասաբար ազդել լսողության վրա:
3.
Իմ
կարծիքով առաջին հերթին անհրաժեշտ է ևհասարակության և պետության, օգնությունն ու աջակցությունը։
Օրինակ եթե սահմանվի տուգանք՝ հնարավոր է ,որ դրանից հետո միանգամից այն մարդկանց թիվը,
որոնք աղբը նետում են գետնին կամ մեքենայի պատուհանից դուրս կրճատվի։ Կարելի է նաև
տարանջատել աղբը ապա վերամշակել այն, ինչպես անում են շատ զարգացած երկրներում:
4. Շրջակա միջավայրի որակը բարելավելու համար պետք է գործեմ ոչ միայն ես, այլև մի ամբողջ հասարակություն: Բայց այնուամենայնիվ, ես փորձում եմ հնարավորինս մաքուր պահել այն շրջակայքը, որտեղ լինում եմ օրվա ընթացքում
Комментариев нет:
Отправить комментарий