
-Մարդն է մեր ունեցած միակ թշնամին։ Վերացրեք ասպարեզից մարդուն, եւ մեր քաղցի ու շահագործման հիմնական պատճառը կչքվի հավիտյան։
Իսկ երազում նա լսել էր մի երգ, որի բառերը սովորել էր, կոչեչ «Անգլիայի գազանները» և վերջապես հռչակեց այն, որպես հիմն: Շուտով Գնդապետը մահանում է և ամենագլխավոր խոզերը՝ Ձնագնդին և Նապոլեոնը, որոշում են ապստամբել:Դա նրանց մոտ հաջողվում է, այսինքն նրանք վտարում են Ջոնզին: Ստեղծվում են 7
պատվիրաններ,նույնիսկ ստեղծում են իրենց դրոշը: Գազանները երկար տարիներ մեծ եռանդով աշխատում են ֆերմայում և ոչ ոք չէր համարձակվում ոտք դնել Անասնաֆերմա: Ձնագնդին ամենախելացին էր ֆերմայում, և Նապոլեոնը նրան նախանձում էր: Նորից սկսվում է անհավասարությունը: Հավասարության վրա ստեղծված համայնքը սկսվում է խալխլվել: Առաջանում են նոր շահագործող ֆերմերներ: Նապոլեոնը դավադրություն կազմակերպում Ձնագնդու դեմ և վտարում նրան, բայց այնպես, որ ոչ ոք չի հասկանում, ոչինչ չեն կասկածում: Այսպիսով, Նապոլեոնը դառնում է իշխող:
Անցնում են տարիներ, և գրեթե ոչ ոք չէր հիշում Ձնագնդու բարի արարքները,կամ այն պատճառը, թե ինչու իրենք Ջոնզին վտարեցին: Նրանք հաստատուն այն կարծիքին էին, թե իրենց կյանքը ավելի վատն էր Ջոնզի ժամանակ, և դրանից շատ հանգիստ Նապոլեոնը օգտվում էին Նապոլեոնը և իր խոզ ընկերները: Բռնապետությունը արդեն իր խոր արմատներն էր գցում միամիտների աշխարհում: Շատ հաճախ Նապոլեոնը փոխում էր պատվիրանների գրածը, և էլի ոչ ոք դա չէր նկատում: Շուտով Խոզը սկսում է շորեր հագնել, քայլել երկու ոտքերի վրա և պահում էր իրեն մարդու պես: Կենդանիները լրիվ նորմալ էին ընդունում դա՝ մոռանալով, որ հենց դրա համար էին ապստամբել: Շահագործումը, բռնապետությունը բթացրել էր նրանց ուղեղները, և իրենք չէին հասկանում, թե ինչն է լավը, և ինչն է վատը: Ինձ շատ դուր եկավ վերջում ասված բառերը, որտեղ Նապոլեոնը թղթախաղ էր խաղում մարդկանց հետ.
«Դրսի անասունները նայում էին մեկ խոզին, մեկ մարդուն, ապա նորից խոզին ու նորից՝ մարդուն, սակայն անկարող էին արդեն մեկին մյուսից տարբերել»:
Комментариев нет:
Отправить комментарий