среда, 10 апреля 2013 г.

Տեսողություն



                          Տեսողություն

         
Մի փոքր խոսեմ տեսողության մասին. տեսողությունը մարդու մարմնի ամենակարևոր մասերից է: Տեսողությունը տեսնելու համար է՝ 
աշխարհի հրաշքները, տեսնել հարազատներին, ընկերներին և 
շփվել նրանց հետ: Աչքի շնորհիվ երեխաները դիտում են   
հեռուստացույց, խաղում են համակարգչային խաղեր, գիրք են կարդում         և այլն: Բայց դա չէ բանաստեղծության իրական իմաստը: Բանաստեղծության մեջ ասվում է ոչ թե տեսողության մասին, այլ զգալու, զգալու ամեն մի բան: Դա կարելի է անվանել ներքին տեսողություն, զգացողություն: Դա ընդհանրապես կապ չունի մեր տեսողության հետ: Չէ որ ամենակարևորը աչքով չես տեսնում, ալլ սիրտն է սրատես: Զգում ես դիմացինի հոգեվիճակը՝ ցավը, ուրախությունը, ցանկությունները, զգում  ես բնության գեղեցկությունը՝ ուռենու լացը, լսում ես տերևների սվսվոցը, առվի քչքչոցը, արևի ջերմությունը:




Տեսողությունս...
Վտանգի գույնը
Մեջքով եմ տեսնում,
Արևի գույնը
Տեսնում եմ մաշկով,
Իրերը ես բաց
Աչքով եմ տեսնում,
Իսկ նրանց խորքը՝
Միայն փակ աչքով։

Комментариев нет:

Отправить комментарий