четверг, 11 апреля 2013 г.

Փոքրերի և Մեծերի ընկերություն

Իմ կարծիքով մեծերի և փոքրերի ընկերություն կարող է լինել: Օրինակ՝ ես համարում եմ հոր և որդու կապը ընկերություն, ուսուցչի և սովորողի: Ուղղակի կան շատ շփվելու ձևեր, որոնք մեծերը և փոքրերը չեն կարող իրար հետ անեն: Օրինակ՝ մեծը չի կարող երեխայի հետ խաղալ համակարգչային խաղեր և երեխան չի կարող մեծի հետ նստել և գարեջուր խմել: Հասակակից ընկերների հետ դա ուրիշ ընկերություն է: Իսկական ընկերները ոչ միայն իրար հետ շփվում են ուրախության ժամանակ այլ նաև իրար ասում են գաղտնիքներ, որոնք ոչ մեկի չեն ասում: Մեծի և փոքրի շփումից երկուսն էլ իրենց լավ կարող են զգալ: Փոքրը կարող է մեծից շատ բան սովորել, իսկ մեծը շփվելով փոքրի հետ կարող է հիշել իր երիտասարդ ժամանակները և իրեն լավ զգալ: Մեր դպրոցում առկա է ուսուցիչ-աշակերտ շփումը: Ուսուցիչները մեզնից են սովորում ծրագրեր, մենք իրենցից և դրանից ավելի է ուժեղանում շփումը նրանց հետ: Երբ ինչ-որ հարց ունես, ուսուցիչը միշտ կարող է օգնել. դա է հիմնական մտերմությունը ուսուցչի և աշակերտի միջև:  Այն ընտանիքներում, որտեղ կան մեծահասակներ՝ տատիկներ և պապիկներ, սերն ու հարգանքն է տիրում այդ ընտանիքում: Երեխաները կիրթ են մեծանում, ուշադիր,դաստիարակված, օգնում և հարգում են մեծերին: Մենք մեր մեծամեծներից շատ բան ենք սովորում: Սիրուն կապ է եղել Ղ.Աղայանի և Հ.Թումանյանի մտերմությունը, սակայն Հ.Թումանյանը 29 տարով մեծ է եղել: Ընկերությունը տարիք չի ճանաչում:

Комментариев нет:

Отправить комментарий