понедельник, 26 августа 2013 г.

Հետաքրքրաշարժ սիմուլյատորներ




Իմ ներկայացրած սիմուլյատորները, որոնցով ես էլ եմ պարապել, տիեզերագնացները պարապում են, որպեսզի հաղթահարեն տիեզերանավի և տիեզերքի բոլոր դժվարությունները:








Այս սիմուլյատորը կոչվում է Multi - Axis Trainer, իսկ ես կանվանեի <<Անվերջանալի պտույտ>>: Սկզբում մտածում էի, որ սիրտս կխառնի, բայց իրականում շատ հետաքրքիր և զվարճալի սիմուլյատոր էր: Սա իմ ամենադուր եկած սիմուլյատորն էր:







Սա Space Station Mobility Trainer է, իսկ ես կանվանեի <<Ուժեղ գլխապտույտ>>: Այս սիմուլյատորով տիեզերագնացները պարապում են, որպեսզի թռիչքի ժամանակ  իրենց վատ չզգան արագությունից, թե թռիչքի, թե վայրէջքի ժամանակ, բայց հատկապես թռիչքի ժամանակ: Երբ ես արագ պտտվում էի, այդքան էլ բան չէի զգում, բայց հենց սիմուլյատորը կանգնեց, ես միանգամից գլխապտույտ և մի քիչ էլ սրտխառնոց զգացի, բայց ամեն դեպքում հետաքրքիր սիմուլյատոր էր:








Սա կոչվում է Gravity Chair, իսկ ես կկոչեի <<Զգացեք ձեզ ինչպես լուսնի վրա>>: Այս սիմուլյատորով տիեզերագնացները պարապում են, որպեսզի կարողանան ճիշտ քայլել լուսնի վրա: Երբ քայլում էի, ինձ թվում էր, թե ձգողականության ուժ չկա, և ես քայլում էի այնպես, ինչպես կքայլեի լուսնի վրա:


Այս սիմուլյատորը կոչվում է Trajectory Chair,իսկ ես կկոչեի <<Շարժման մեջ բասկետբոլ>>: Երբ գնդակը նետում էի  պետք ահագին ձախ նետեի, որպեսզի գնդակը պտտվեր օդում, և իմ ընկերը կարողանար բռնել գնդակը: Դա հեշտ չէր սկզբում. բոլորը դժվարանում էին, բայց հետո ստացվեց:Շատ հետաքրքիր էր: 

Комментариев нет:

Отправить комментарий