воскресенье, 25 августа 2013 г.

Տպավորություններ վերադարձի մասին




Ճամբարից բաժանվելը դժվար էր...ընկերներից,դասատուներից: Լավ, պատմեմ ճանապարհի մասին: Առաջինը տեղավորվեցինք Սեբաստիայում: Սեբաստիան լի էր գեղեցիկ վայրերով՝ խանութներով, գեղեցիկ սրճարաններով: Շատ լավն էր քաղաքը: Երեկոյան զբոսնեցինք քաղաքով. շատ գեղեցիկ քաղաք էր: Հետո ուղևորվեցինք Կարս: Տեսանք 



Կարսի հին եկեղեցին, որը թեև հիմա մզկիթ է դարձել, բայց խաչն ու առյուծը հիշեցնում են, որ հայկական է: Բարձրացանք Կարսի բերդը: Այնտեղից ամբողջ քաղաքը երևում էր. շատ էր գեղեցիկ: Թնդանոթ կար, որի մոտ նկարվեցինք




Շուտով մտանք Անի: Տեսանք եկեղեցիներ, որոնք լքված, մի փոքր փլված էին: Մենք գտնվում էինք Հայաստան-Թուրքիա սահմանի մոտ, իսկ շատ մոտիկից տեսնում էինք Ախուրյան գետը



Շարունակեցինք մեր ճանապարհըՃանապարհը շատ հետաքրքիր էր մեքենայի մեջ. խաղեր էինք խաղում: Եվ վերջապես մենք հասանք Երևան...կարոտել էինք Երևանը..

Комментариев нет:

Отправить комментарий