четверг, 18 декабря 2014 г.

Էկոլոգիա,Մթնոլորտ (նախագիծ)

1.            Ինչպիսի՞ օդ ենք շնչում մենք:
2.            Ինչն է աղտոտում մեր միջավայրի մթնոլորտը: 
3.            Ինչպե՞ս է ազդում աղտոտված մթնոլոտը ձեր առողջության վրա, բերել օրինակներ: 
4.            Ինչպե՞ս պահպանենք մթնոլորտը աղտոտումից:



1)      Այժմ համաշխարհային էկոլոգիական խնդիրներից մեկը դա օդի աղտոտումն է:  Եթե նկատենք թե ինչքան են շատացել գործարանները, ավտոմեքենաները և այլ տեխնիկական իրերը , ապա կտեսնենք թե ինչպիսի օդ ենք շնչում մենք : Այս բոլոր թվարկածները աշխատում են ինչ որ վառելանյութով օրինակ՝ բենզին, ածուխ, և այլն: Այս բոլորը աղտոտում են օդը և մենք շնչում են այն: Օրինակ` Հայաստանում օդի աղտոտվածությունը ավելի քիչ է քան ուրիշ այլ երկրներում, որովհետև Հայաստանում կան ավելի քիչ մեքենաներ, գործարաններ և այլ տեխնիկաներ քան ուրի այլ երկրներում: Դա իմ կարծիքով տարածքի հետ է կապված: Իմ կարծիքով մենք բոլորս շնչում ենք շատ վատ և աղտոտված օդ:

2)      Մեր միջավայրի  օդը աղտոտող գլխավոր պատճառը դրանք փոխադրամիջոցներն են: Փոխադրամիջոցները վառելիքի այրման համար ծախսում են մթնոլորտի թթվածինը, իսկ այրման թունավոր նյութերը արտանետվում են մթնոլորտ և աղտոտում են օդը, որը մարդիկ շնչում են: Նաև պատճառներից է այն, որ արդյունաբերությունը շատ է:Օրինակ ` ջերմաէլեկտրակայանները, որոնք աշխատում են հանքային վառելիքով, օրինակ` նավթով, քարածուխով, բնական գազով, մթնոլորտ են արտանետում շատ մեծ քանակությամբ գազային նյութեր:

3)      Մթնոլորի աղտոտումը մեծ վտանգ է ներկայացնում մարդու առողջության վրա:    Աղտոտված օդը բացասական է ազդում մարդկանց առողջության վրա, աղտոտված օդը շնչելով մարդը թույլ է տալիս, այդ օդի հետ միասին իր մարմին ներթափանցի շատ վնասակար նյութեր, բակտերիաներ:Այրման հետևանքով արտանետված կապարը առաջեցնում է մաշկային, ստամոքսային հիվանդություններ, ազդում է օրգանիզմի աճին: Մթնոլորտի աղտոտումը նպաստում է քաղցքեղի առաջացմանը: Եթե մարդիկ շնչեն դեռ մթնոլորտ չհասած գազը, ապա մարդիկ կարող են նաև մահանալ:


4)      Իմ կարծիքով մթնոլորտը աղտոտումից պահպանելը դժվար գործ է, բայց ոչ անհնար, դրա համար պետք է շատ երկար տարիներ:Օրինակ փոխադրամիջոցները վառելիքի այրման համար օգտագործում են թթվածինը, իսկ եթե փոխադրամիջոցները աշխատեն հոսանքով, դրանց վառելիքի այրման համար պետք չի գա մթնոլորտի թթվածինը և այդպես մենք կարող ենք որոշակի չափով մթնոլորտը պահպանել աղտոտումից: Եթե այսպես աշխատեն օրինակ մի քանի արտադրամասեր մենք մթնոլորտի աղտոտումը կհասցնենք նվազագույնի:

Комментариев нет:

Отправить комментарий