среда, 24 апреля 2013 г.

Իմ պապերի պատմությունը



Իմ հայրիկիս պապի գյուղը Նորադուզն է: Նորադուզը հայտնի է իր բազմաթիվ խաչքարերով: Ամբողջ Հայաստանի Հանրապետությունում Նորադուզում է ամենաշատ խաչքարերը: Մի պատմություն կա խաչքարերի մասին՝ հներով թուրք-սելջուկները հարձակվել են Հայաստանի վրա գրավելով հայկական հողերը հասել են Նորադուզին: Բնակիչները փոքր սակավաթիվ զորքով և գյուղացիներով դիրքավորվել է խաչքարադաշտում: Խաչքարները ծածկել են շորերով և երբ թշնամին հեռվից փորձել է մոտենալ հեռվից տեսնելով մեծ բազմություն վախեցել են կարծելով թե իրենց դիմաց մեծ զորք է ետ է նահանջել:


Մայրիկիս պապիկը ծնվել է Երևանում: Նա մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմին: Նա պատմում է, որ իր պապերը ապրել են Սուրմալույի Ղորղան ամրոցում (Արևմտյան Հայաստան): Նրանք ընդհարվել են տեղի բնակիչների հետ և փոխել բնակավայրը: Նրանք գնացել են Արարատ լեռան ստորոտին և հիմնել են Ղորղան գյուղը: Ղորղան գյուղի մոտ եղել է Օրման անտառը: Երեխաների անունները դնում էին Օրման և Ղորղան: Այդ տարիներին կառավարությունը խոստացել էր ջրանցք անցկացնել, բայց չէր կատարել խոստումը, այդ պատճառով մարդիկ ստիպված լքել են Ղորղան գյուղը: Իր տոհմը, որը բաղկացած է եղել Ղորղանյաններից և Ամիրխանյաններից, իջել են հարավ, Իգդիրից վերև լեռնանցքներով անցել են և հասել Արծափ գյուղը: Արծափ անունը ունի իր պատմությունը: Հույները Արծափ գյուղի մոտ քշել են Արաբներին և գյուղի բնակիչները ուրախությունից ասել են <<Արի Ծափ>> և այդտեղից գյուղն անվանել են Արծափ:

Комментариев нет:

Отправить комментарий