Իսկական անունը Ոստանիկ Ադոյան: Նա ծնվել է Խորգոմ գյուղում: Քրոջ և մոր հետ գաղթել է Էջմիածին, հետագայում տեղափոխվել է Թիֆլիս, հետո ԱՄՆ: Էջմիածնում զբաղվում էր ատաղձագործությամբ և տպագրական գործով: Արշիլը սովորել է Բոստոնի և Փրովիդենսի դիզայնի դպրոցներում: Նյու Յորքում ավարտել է արվեստի կենտրոնական դպրոցը: 1930-ականներից Գորկին հակվել է ավելի շատ աբստրակտ նկարչությանը: 1938-ին նա ուղարկել է Հայաստան 4 կտավ և 1941-ին վաճառք- ցուցահանդեսում նվիրել է 2 կտավ ի նպաստ Կարմիր բանակի: Նրա կտավներից 30-ից ավելին այրվել են: Արշիլ Գորկու կտավները պահվում են ԱՄՆ-ի մի շարք նշանավոր, Լոնդոնի Թեյթ, Փարիզի Ժորժ Պոմպիդուի անվան ժամանակակից արվեստի թանգարաններում: Ցուցադրվել են աշխարհի բազմաթիվ քաղաքներում, այդ թվում՝ Երևանում: 2004 թ-ից Երևանում գործում է «Արշիլ Գորկի» հիմնադրամը: 1948 թ-ին մեքենայի վթարի հետևանքով կորցրել է աջ ձեռքի աշխատունակությունը և որոշ ժամանակ անց ինքնասպան է եղել:
Նրա նկարելու ոճը ուրիշ էր: Որոշ մարդիկ կարող են մտածել, որ դա ընդամենը խզբզանք է, բայց իրականում ամեն մեկի մեջ մի իմաստ կա, որը հասկանալու համար պետք է ավելի ուշադի՞ր դիտել:
Նրա նկարելու ոճը ուրիշ էր: Որոշ մարդիկ կարող են մտածել, որ դա ընդամենը խզբզանք է, բայց իրականում ամեն մեկի մեջ մի իմաստ կա, որը հասկանալու համար պետք է ավելի ուշադի՞ր դիտել:
Комментариев нет:
Отправить комментарий