среда, 1 октября 2014 г.

Գորկին գեղարվեստում

Մենք մեր հայոց լեզվի և գրականության խմբով, ուսումնասիրում ենք Արշիլ Գորկուն և սեպտեմբերի 30-ին մենք գնացինք գեղարվեստ, որպեսզի ավելի շատ իմանանք նրա մասին և ուսումնասիրենք նրան գեղարվեստի  12-երորդցիների հետ: Մեզ սկզբում դիմավորեց գեղարվեստի հայոց լեզվի ուսուցչուհի տիկին Սոֆիան: Նա մեզ ուղորդեց դեպի ընթերցարան, որտեղ մեզ ներկայացրեցին իրենց պրեզենտացիան: Մենք շատ էինք ուսումնասիրել Արշիլ Գորկուն, բայց իմացանք նրանցից նոր բաներ, որը շատ հետաքրքիր էր: Պրեզենտացիայից հետո մենք գնացինք՝ ընկեր Կարենի արհեստանոց: Սկզբում դիտում էինք սովորողների աշխատանքները, իսկ հետո ընկեր Կարենը մի փոքր պատմեց մեզ Արշիլ Գորկու նկարելու աբստրակտ ոճի մասին: Եվ վերջում մենք գնացինք պատկերասրահ, որտեղ դիտեցինք 12-րդցիների բեմադրությունը: Իմ կարծիքով այդ մեկ ու կես ժամը շատ հետաքիքրի անցավ: ​

Комментариев нет:

Отправить комментарий