четверг, 28 января 2016 г.

Գրիգոր Զոհրապ, «Մագդաղինե», Վերլուծություն

Աշխարհում միայն մարդը ունի բարոյականության գիտակցում: Ըստ հայերեն օնլայն բառարանի՝ բարոյականությունը մարդու վարքագծի՝ վարվելակերպի՝ հասարակության մեջ իրեն պահելու նորմաների ամբողջությունն է, մարդու բարոյական հատկանիշները, իսկ նեղ իմաստով՝ առաքինություն, ընտանեկան ու սեռական անպարսավելի վարքագիծը: Մագդաղինեն այդքան էլ չէր տեղավորվում այդ նորմաների մեջ: Բայց օնլայն բառարանը միշտ չէ, որ ճիշտ է և ընդունելի. թեև այն գրվել է մեր հասարակության մեջ գտնվող մարդու(մարդկանց) կողմից:
Մագդաղինե - 20 տարեկան մի աղջիկ, ով իր փոքր եղբորը և քրոջը պահելու համար զբաղվում էր մարմնավաճառությամբ: Նա կորցրել էր իր մորը, իսկ հորը ընդհանրապես չէր տեսել: Նա վախենում էր հաղորդություն ստանալուց, քանի որ հաջորդ և մյուս օրերին շարունակելու էր «մեղք գործ»: Բայց միևնույն է, նա բոլոր քրիստոնյաների պես պաս էր պահում, իսկ շաբաթվա վերջին օրը՝ ծոմ: Ուսում երբեք չէր ստացել, բայց «մեծ սրտի» տեր էր, այնքան գեղեցիկ էր, որ նր գեղեցկությունը «նախճիրներ կգործեր»: Շատերը դատում էին Մագդաղինեին իր աշխատանքի համար, բայց արդյո՞ք դա անբարոյականություն էր: Իմ կարծիքով՝ ո՛չ: Նա ստիպված էր գնալ այդպիսի զոհողության՝  լիովին հասկանալով իր մեղքը, հասարակության կարծիքը տանջում էր նրան: Հասարակությունը,  որի մեջ մտնում էր քահանան, իրավունք չուներ արհամարհել աղջկան:Հասարակությունը պարտավոր է օգնել իր կողքինին, իր անդամին, այլ ոչ թե քննադատի և պարսավի: Եթե չի էլ կարողանում օգնել, ուրեմն թող լռի և կողք քաշվի: Մի կողմից էլ անընդունելի է Մագդաղինեի արարքը, որովհետև այդքան էլ հեշտ չէ հասկանալ, տարբերել այդ գործով զբաղվող մարդկանց, նրանց դրդող պատճառները: Մագդաղինեի անընդունելի ապրելակերպը դժվար հանգամանքներից ելնելով ծայրահեղ դեպքում կատարված արարք էր:
Ընտանիքը պահելու հանգամանքը, իմ կարծիքով, արդարացնում է նրա արարքը:

Комментариев нет:

Отправить комментарий