Միսաք Մեծարենցը սկսել է գրել 15-16 տարեկան հասակից: Իր առաջին ոտանավորները հավաքել է մի տետրում՝ «Բաբախումներ» խորագրով, սակայն այդ շարքը լույս չի տեսել։ 1907 թվականին նա տպագրում է «Ծիածան» և «Նոր տաղեր» ժողովածուները։ Մեծարենցը նոր աստիճանի է բարձրացրել արևմտահայ պոեզիան՝ արտացոլելով ապրող և տառապող մարդու հարուստ ներաշխարհը:Մեծարենցը ստեղծել է մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության հերոսի կերպար: Մեծարենցը բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Մեծարենցի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է: Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին»: Մեծարենցը արևմտահայ պոեզիայում առաջ է քաշել բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծել է բառի փոխաբերական իմաստը, կատարելության է հասցրել ոտանավորի ձևերը։ Ամեն մի բառ ունի իր յուրահատուկ, գեղեցիկ տեսքը, ձայնը: Մեծարենցը սիրում էր գիշերը։ Գիշերային մենակությունը, հանգստությունն ու լռությունը։ Այդ իսկ պատճառով էլ նա շատ էր գրում գիշերվա մասին։ Օրինակ՝ «Ձմռան պարզ գիշեր»-ը։ Բանաստեղծական մեծություն է Միսաք Մեծարենցը, որի ձայնը չի կարելի, պարզապես շփոթել մի ուրիշ բանաստեղծի
ձայնի հետ։ Իսկ դա այն ամենաբարձր դրվատանքներից մեկն է, որ կարելի է
ասել որևէ արվեստագետի մասին: Ընդամենը
քսաներկու և կես տարի ապրած բանաստեղծը կարողացել մշակել իր գեղարվեստական կայուն սկզբունքները, իր ուրույն տեսությունը բանաստեղծի
կոչման մասին: Մեծարենցը կախարդում է ընթերցողին իր պոեզիայով, լարում նրա բոլոր զգայարանները, տանում վայելելու իրական գեղեցկությունները, իրականություն դարձնում մարդկային երազանքը. պետք է որոնել գեղեցիկը, հայտնաբերել, հաստատել, որպես այդիսին, որպես գոյության իմաստ, երջանկության աղբյուր ու նվիրել մարդուն: Հենց սա է արտահայտված նրա բանաստեղծություններում: Մեծ տեղ են գրավում նրա բնության պատկերները: Ըստ Միսաք Մեծարենցի՝ մարդը և նրա ստեղծածը անհունի մի հյուլեն են, մի բաղադրիչը: Դրա համար էլ պետք է բաց պատուհան ունենալ անհունի առջև:
Համբույրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց,
Թող, որ լիառատ ծծեմ՝ հեշտագին
կաթը մեղմահոս լույսին տարփանքին
ու զով շաղերուդ կախարդանքը թաց։
Օգտվել եմ բազմաթիվ աղբյուրներից:
Комментариев нет:
Отправить комментарий