вторник, 12 ноября 2013 г.

Մխիթար Սեբաստացի Կրթահամալիր

Իմ կարծիքով մեր կրթահամալիրում ավելի շատ են մինուսները: Մենք շատ ազատ ենք ի տարբերություն ուրիշ դպրոցների: Մենք, որ նոր էինք եկել մայր դպրոց, մենք ուրախացել էինք, որ ազատ էինք, բայց իզուր: Մեր դպրոցի ազատությունը անցել է չափ ու սահմանը: Իմ կարծիքով մեր դպրոցում խստության ռեժիմը պետք է մի փոքր ուժեղացնել: Օրինակ մեր մեյլին ուղարկել էր ընկեր Շամիրամը, որ դարակներ գնելը պարտադիր է, բայց ոչ բոլորն են գնել: Ուսուցիչները դա տեսնում են և չեն արձագանքում: Այսինքն  մեր դպրոցում պետք է խստությունը: Դուք երևի մտածում եք՝ եթե ես այսպես բողոքում եմ այս դպրոցի մասին ինչու՞ չեմ փոխում այն: Եթե ես փոխեմ այս դպրոցը ուրիշ դպրոցներում ես նորմալ չեմ կարողանա սովորել, քանի որ մեր դպրոցը ամեն ինչով տարբերվում է ուրիշ դպրոցներից: Մեր դպրոցի դրական կողմն այն է, որ այդ ազատությունը մեզ թույլ է տալիս հանգիստ շփվել դասատուների հետ, որպես ընկերներ, իսկ ուրիշ դպրոցներում դժվար թե այդպիսի բան լինի: Սա է իմ կարծիքը մեր դպրոցի մասին:   (((

Комментариев нет:

Отправить комментарий