среда, 7 декабря 2016 г.

Ավետիք Իսահակյան

Ավետիք Իսահակյան - 1875-1957թթ.: Բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, հրապարակախոս, գրական և հասարակական գործիչ, ակադեմիկոս, խոսքի Վարպետ: Ավետիք Իսահակյանը նախնական կրթությունն ստացել է Ալեքսանդրապոլի և Հառիճի վանքի դպրոցներում, 1889–92 թթ-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, որտեղ աշակերտել է  Հովհաննես Հովհաննիսյանին, Ստեփան Լիսիցյանին և ուրիշների:
1892 թ-ի դեկտեմբերին «Տարազ» ամսագրում լույս է տեսել նրա առաջին բանաստեղծությունը՝ «Ծաղիկ էի նորաբողբոջ» վերնագրով:  1893 թ-ին մեկնել է Եվրոպա: Աշխատել է Վիեննայի մարդաբանական թանգարանում և, միաժամանակ, ունկնդրել գիտական դասընթացները, ապա եղել Լայպցիգի համալսարանի ազատ ունկնդիր: 1895 թ-ին վերադարձել է հայրենիք:
Հայ  ազգային-ազատագրական պայքարին մասնակցելու համար 1896 թ-ին ձերբակալվել է և մեկ տարով բանտարկվել Երևանի բանտում: 1898 թ-ին աքսորվել է Օդեսա: 1900 թ-ին կրկին մեկնել է Եվրոպա և ապրել Ժնևում ու Ցյուրիխում: 1901 թ-ի սեպտեմբերին վերադարձել է հայրենիք: 1908 թ-ին կրկին ձերբակալվել է՝ «Դաշնակցության գործով» և, որպես ՀՀԴ բյուրոյի անդամ, 1 տարով բանտարկվել Թիֆլիսի Մետեխի բանտում: Խուսափելով իր դեմ պատրաստվող դատավարությունից՝ 1911 թ-ին  մեկնել է Կոստանդնուպոլիս: 1912–26 թթ-ին ապրել է Գերմանիայում, Շվեյցարիայում և Իտալիայում: 1926 թ-ին ընտանիքը տեղափոխել է Փարիզ, իսկ ինքը վերադարձել է Հայաստան, որտեղ ապրել է մինչև 1930 թ.: 1930–36 թթ-ին ապրել է Փարիզում, 1936 թ-ի դեկտեմբերին վերադարձել է հայրենիք: 1946–57 թթ-ին եղել է Հայաստանի գրողների միության նախագահը: Իսահակյանի առաջին բանաստեղծական ժողովածուն՝ «Երգեր ու վերքերը», նշանավորել է ժողովրդական բանաստեղծի մուտքը գրական աշխարհ։ Գրքի հիմնական թեմաները՝  հայրենասիրություն, մայրական սեր, բնապաշտություն, կյանքի և մահվան առեղծվածի փիլիսոփայական ըմբռնում, բնորոշ դարձան նրա հետագա բանաստեղծությունների համար։
Նրա «Դարդս լացեք», «Սև մութ ամպեր ճակտիդ դիզվան», «Սիրեցի յարս տարան», «Որսկան ախպեր» և քնարական այլ բանաստեղծություններ երգի են վերածվել: Իսահակյանի քնարերգությունն իր ոգով ու ոճով, բովանդակությամբ ու գեղարվեստական առանձնահատկություններով ժողովրդային է: Բանաստեղծի համար սերը կյանքն է՝ իր բոլոր հմայքներով ու հրապույրներով, սիրո կործանումը հավասարազոր է կյանքի իմաստի կորստի:

Ավետիք Իսահակյան "Համբերանքի չիբուխը"

Ավետիք Իսահակյանի "Համբերանքի չիբուխը" ստեղծագործության գլխավոր հերոսը Օհան ամին է` մի աշխատավոր մարդ: Նա մի շուն ուներ` Ասլանը, ով շատ հավատարիմ էր Օհան ամուն: Օհան ամին մի քանդված ջրաղաց ուներ, որը Օհան ամու մահից հետո ոչ ոք չէր օգտագործում: Օհան ամու քրոջ որդին Մխոն էր: Նա ծնողազուրկ էր և կյանքին թեթև էր նայում: Ամեն ինչից ուրախանում էր, ինչը ստիպում էր բոլորին նրան խելառ անվանել: Նա միայն Օհան ամու ասածներին էր լուրջ վերաբերվում: Ընդհանուր առմամբ ստեղծագործությունը ինձ դուր եկավ: Ստեղծագործությունում լավ ներկայացված է անցյալում հայ աշխատավոր մարդու կյանքը, ով իր քրտինքով էր աշխատում իր հացը:

Ավետիք Իսահակյան "Լիլիթ"

Իսահակյանի "Լիլիթ" ստեղծագործությունը այն մասին է, թե ինչպես է ստեղծվել աշխարհը, և ով է եղել առաջին մարդը: Ըստ այս ստեղծագործության Աստված հողից ստեղծում է Ադամին` առաջին մարդուն: Հետո տեսնելով, թե ինչպես է Ադամը տանջվում մենակությունից, կրակի բոցերից ստեղծում է Լիլիթին: Ադամը մինչև ականջները սիրահարվում է Լիլիթին, մինչդեռ Լիլիթը դաժանորեն դավաճանում է Ադամին: Սա տեսնելով, Աստված որոշում է Ադամի կողից ստեղծել մի այլ կնոջ` Եվային: Եվան սիրում էր Ադամին, բայց Ադամի սրտում միշտ մնում էր Լիլիթը: Այս ստեղծագործությունը ինձ դուր չեկավ, քանի որ ես կարծում եմ, որ Աստվածաշնչում գրվածը չի կարելի փոխել: Աստվածաշնչում մարդկության ստեղծումը այլ կերպ է նկարագրված, այնտեղ չկա Լիլիթը: Առաջին կինը ըստ Աստվածաշնչի Եվան էր: Բայց ուշադիր կարդալուց հետո, նկատեցի, որ Իսահակյանը իր ստեղծագործության վերջում նշել է, որ սա թարգմանություն է, այլ ոչ թե ինքն է հորինել:

Ավետիք Իսահակյան "Աբու-Լալա Մահարի"

Իսահակյանը պոեմում փորձում է հեռանալ շուրջը տիրող քաոսային անբարոյությունից, ձգտում էմիանձնության, ճգնավորի կյանքի, մեկուսացման:

 Իսահակյանի գրչի տակ քննադատման, դատափետումի հասցեատերը համայն մարդկությունն է,և հեղինակը չի խնայում ոչ մի հասարակական օղակ, կառույց կամ անհատ: Այսպես կարող էրարտահայտվել միայն այն անհատը, ով հոգու ազատությունը, ինքնիշխանությունը իր կյանքիօրինակով ավելի բարձր է դասել, քան իշխանական դիրքն ու նյութական բարեկեցությունը: Նա, ովոչ թե խոսքով, այլ գործով է ապացուցել իր հավատարմությունը անսահման ազատությանը:Այդպիսի անհատ էր և՛ պոեմի հերոսը, և՛ պոեմի հեղինակը: Պատահական չէ Աբու-Լալայի մեծհամբավը` որպես կրոնական դոգմաների բարեփոխչի, անհնազանդ դերվիշի, և իր հերթին,Իսահակյանի անունը` որպես մեծն ընդվզողի, Գերմարդու երգչի:
  Իսահակյանը զգալի աղքատացրած կլիներ իր պոեմը, եթե այն վերաբերեր սոսկիր ճակատագրին,և կամ թե միայն իր ազգի ճակատագրին ու նրա դեմ ծառացած քաղաքական խնդիրներին: Այսամենը, անշուշտ, կա, և այն պոեմի մղիչ ուժն է, ազդակն է: Բայց և ոչ միայն այդ, բայց և ոչ միայնհեղինակի կյանքն ու հարազատ ժողովրդի ճակատագիրը, այլև մարդկության ճակատագիրը, մարդարարածի էությունը, այն հավիտենական արժեքները, որ թե՛ այսօր, թե՛ դարեր առաջ, իրապես թեպայմանականորեն, ընդունել են հասարակությունն ու մարդը և որոնցով առ այսօր փորձում ենշարժվել` որպես առաջին կարգի ճշմարտություններ: Ահա այս սկզբունքները, հասարակությանընդունած կարգի այս խարիսխներն է փորձում վերանայել Իսահակյանի հերոսը, կասկածի տակառնելով նրանց ինք-նությունը, նրանց բարոյականությունն ու կոչումը:

 Եվ այս մեծ դրժման նպատակը,ոչ թե պարզապես մարդուն ժխտելն է ու աշխարհի քանդումը, այլիրերի դրվածքը փոխելը, մարդուն անկումից փրկելը և դաժան ճշմարտություններ ավետելը,ինչքան էլ դրանք անողոք լինեն:

Իսահակյանի Արևը իր մեջ կաղապարում երջանկության ու արդարության կիզակետը: Խորհրդանիշը այն իդեալական պատկերացումների, որ փափագեց իր հոգում Աբու Մահարին: Արևը մարդու կյանքի հավիտյան կենարար աղբյուրն է: Արևը մարմնացումն է նոր, լուսավոր կյանքի համար մարդու տածած հույսի: Արևը Իսահակյանի պոեմում ազատության հոմանիշն է:

Комментариев нет:

Отправить комментарий