четверг, 10 марта 2016 г.

Եղիշե Չարենց

Եղիշե Չարենցը ծնվել է 1897թ. մարտի 13-ին, Կարսում: Երկար տարիներ Չարենցի ծննդյան վայրը գիտնականների և բանասերների վեճի առարկա էր, որովհետև նրա թղթերում պահպանվել էր պարսկական մի անձնագիր, որտեղ նշված էր, որ նա ծնվել է Պարսկաստանի Մակու քաղաքում: Բանն այն է, որ 1919թ. Չարենցը իր ընկերոջ` Գևորգ Աբովի հետ մեկնում է Կարս` նորաբաց հայկական դպրոցներում ուսուվչությամբ զբաղվելու: Բայց քանի որ Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն զինապարտներին չէր թույլատրվում ուսուցչությամբ զբաղվել, նրանք, օգտագործելով Չարենցի հոր` Աբգար աղայի կապերը, ձեռք են բերում պարսկական անձնագրեր: Եղիշե Չարենցը հանդես է եկել 20-րդ դարի սկզբներին: Չարենցի պոեզիան առանձնանում է գրական ժանրերի, տաղաչափական ձևերի, լեզվաոճական տարրերի ու պատկերավորման միջոցների բազմազանությամբ։ Նա դարձավ հայ սովետական գրականության սկզբանավորողն ու խոշորագույն դեմքերից մեկը: Չարենցը հայ գրականությունը հարստացրեց հեղափոխության շնչով ու գաղափարներով, նոր թեմաներով ու ժանրերով: Նա հայ գրականության մեջ ամրապնդեց  սոցիալիստական ռեալիզմի գեղարվեստական մեթոդը և ժամանակակից պոեզիայի հետագա զարգացման նոր ուղիներ բացեց: 

Комментариев нет:

Отправить комментарий