воскресенье, 13 марта 2016 г.

Բնօգտագործումը և բնապահպանումը ՀՀ-ում

  1. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական պայմանները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:
Հայաստանի Հանրապետության տարածքի 12, 7%-ն անտառածածկ է, իսկ 46, 8%-ն ընդգրկված է գյուղատնտեսական օգտագործման մեջ։ Հայաստանի Հանրապետությունը տիպիկ լեռնային երկիր է: Հանրապետության աշխարհագրական դիրքի առանձնահատկություններից է այն հանգամանքը, որ այն ծովերից բավականին հեռու է, որը բացասական ազդեցություն է թողնում կլիմայական պայմանների վրա: Կասպից ծովից Հայաստանի Հարապետության սահմանագիծը հեռու է 193 կմ, Սև ծովից 163 կմ, Միջերկրական ծովից 750 կմ, իսկ Պարսից ծոցից շուրջ 1000 կմ: Հայաստանի Հանրապետության մակերևույթի լեռնային լինելը նպաստում է լեռնահովտային քամիների առաջացմանը: Առանձին հատվածների քամիների արագությունը գերազանցում է մեկ վարկյանում մինչև մի քանի տասնյակ մետրը:

2. Ի՞նչ հետևանքներ է թողում բնօգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

ՀՀ-ում բնօգտագործումը հիմնականում կատարվում է ոչ ռացիոնալ: Բնական օգտագործման արդյունքում խախտվում են էկոլոգիական բուրգերը, խախտվում է էկոլոգիական հավասարակշռությունը: Բնօգտագործումըի վերջոմարդու միջամտությունն է նյութի բնական շրջապտույտինԵթե այդմիջամտությունը շատ ծավալուն չէապա շրջապտույտը,խախտվելով հանդերձչի վնասում բնական միջավայրի ինքնավերականգնմանն ու ինքնամաքրմանըմիջավայրի որակը չի վատանում:

3. Ինչ առանձնահատկություններ ունեն ՀՀ բնական ռեսուրսները, որքանով են դրանք նպաստում հանրապետության զարգացմանը:

Հայաստանը լեռնային երկիր է, իսկ ընդերքը հարուստ է բազմատեսակ լեռնային ապարներով և հանածոներով: ՀՀ տարածքում կան 500 –ից ավելի հանքավայրեր, որոնք հարուստ են 60 տեսակից ավել օգտակար հանածոներով: Կա ածուխ, երկաթ, բոքսիտներ, մոլիբդեն, ոսկի, արծաթ, կապար, ցինկ: Հանդիպում են նաև պեմզայի, մարմարի, տուֆի, կրի, պեռլիտի, բազալտի, աղի պաշարներ, ինչպես նաև թանկարժեք և կիսաթանկարժեք քարեր։
ՀՀ բնական ռեսուրսները կարող էին օգտակար լինել երկրի զարգացմանը, սակայն դա այդքան էլ մեծ մաշտաբների չի հասնում, քանի, որ հանքերը մեծամասամբ պատկանում են այլ երկրներին:

4.Ի՞նչ հետևանքներ է թողում ռեսուրսների օգտագործումը ՀՀ-ում: Նշեք օրինակներ:

Ռեսուսների օգտագործումը ՀՀ-ում թողնում են միայն վատ հետևանքներ: ՀՀ-ում գործող հանքերի շահագործողները մտածում է միայն իրենց շահի մասին այլ ոչ թե շրջակա միջավայրի: Այդ ամենի օգտագործման արդյունքում առաջանում են պոչամբարներ: ՀՀ-ում պոչամբարները գտնվում են ոչ ճիշտ տեղում և բնակեցված վայրերից ոչ ճիշտ հեռավորության վրա: Այդ ամենի արդյունքով տվյալ տարածքում չի զարգանում գյուղատնտեսությունը, քանի որ ոչ մաքուր մթնոլորտում չի կարող աճել ոչ մի բույս:

Комментариев нет:

Отправить комментарий