1. Ի՞նչ դեր ունի ՀՀ-ի համար Էներգետիկ համակարգը
Էներգետիկ համակարգը բնութագրում է երկրի ներսումէներգիայի և էլեկտրականության արտադրության, սպառման ևարտահանման ծավալները: Զարգացած էներգետիկհամակարգ ունենալունախապայմանը վառելիքային ռեսուրսներիպաշարներին տիրապետելն է,սակայն զարգացած էներգետիկ համակարգ ձևավորել` հնարավոր է նաև էներգիայիստացման այլընտրանքային աղբյուրներ կիրառելով:
2. Ի՞նչպես են ՀՀ-ում ստանում էներգիան
Հայաստանի էներգետիկ արդյունաբերությունը տնտեսության առանցքային ճյուղերից մեկն է: Ներկայումս ՀՀ էներգետիկ համակարգը ամբողջովին ապահովում է ՀՀ ներքին շուկայի պահանջարկը. ՀՀ-ն ունի էլեկտրաէներգիայի արտահանման որոշակի ներուժ: 2014 թվականի ընթացքում ՀՀ-ում արտադրվել է 7 մլրդ710 մլն կվտ/ժ էլեկտրական էներգիա, Հայաստանի ՀՆԱ-ի 33% կազմողարդյունաբերության 1/3-ը բաժին է ընկնում էներգետիկ արդյուբերությանը: ՀՀ-ումէլեկտրաէներգիայի բաշխումն և վաճառքը իրականացվում է մասնավոր ձեռնարկությանկողմից. գործում են վեց խոշոր արտադրողներ, մեկ հողմաէլեկտրոկայան, երկուկոգեներացիոն կայաններ, և երկու հարյուրից ավելի, մասնավոր փոքր ՀԷԿ-եր: Նախորդտարվա ընթացքում արտադրված էլեկտրաէներգիայի 42.9%-ը ապահովելէ Հայաստանի ատոմային էլեկտակայանը` Մեծամորի ատոմակայանը, 20%-ը` ՀԷԿ-երը:
3. Ինչպե՞ս է ազդում Էներգիայի ստացման պրոցեսը բնության վրա:
Մարդն, մշակելով էներգիայի ստացման բնական և այլընտրանքային եղանակներ,արտադրում է էներգիա, սակայն որքան էլ մեծ լինի նորագույն տեխնոլոգիաների կիրառությունը և չսպառվող ռեսուրսների օգտագործման մակարդակը, էներգիայի արտադրման պրոցեսը այնուամենայնիվ վնաս է պատճառում բնությանը:Ամենատարածված էներգակիրներն են ածուխը, գազը, քամիները, միջուկային վառելիքը, հոսող ջրերը: Հանածո վառելիքների` նավթի, գազի և ածխի` էներգիայի վերածելիս բնությանը պատճառած վնասը մեծ է: Իհարկե վնասը առավել մեղմ է, եթե էներգիայի ստացման պրոցեսում ռեսուրսները օգտագործվում են ռացիոնալ: Հանածո վառելիքների արդյունահանուման` նորմայից դուրս ծավալների հետևանքով, դրանց ծավալը օր օրի կրճատվում է, արտանետվում են թունավոր գազեր, որոնք վնասում են մթնոլորտը. Հողը հարստացնում անօրգանական նյութերով, որոնց քայքայման համար երկար ժամանակ է պետք:
4. Էլեկրտաէներգիա ստանալու այլընտրանքային ի՞նչ հնարավորություններ ունի ՀՀ-ը: Ինչպես եք պատկերացնում ՀՀ Էներգետիայի ապագան:
Էներգիայի ստացման պրոցեսում օգտագործել այլընտրանքային աղբյուրներ, նշանակում է ստեղծել նոր համակարգ, որը բնականաբար շատ ծախսատար և ժամանակատար գործընթաց է: Քանի որ ունենք քիչ թե շատ զարգացած էլեկտրաարդյունաբերություն, ոլորտի զարգացմանն ուղղված քայլերը այսօր մեծ թափ չեն ստանում: Այնուամենայնիվ նորակառույց հասարակական նշանակության և բազմաբնակարան շենքերում արդեն հայտնվում են արևային էներգիայի սկավառակներ, ինչ ուրախացնող է: Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացմանն կնպաստի նոր էլեկտրակայանների ստեղծումը: Ներկայիս էլեկտրակայանների մեծամասնությունը կառուցվել է ԽՍՀՄ ժամանակաշրջանում և գալով առավել քիչ է դրանց օգտագործման ռացիոնալությունը: Հայաստանը առատ քամիների և արևոտ երկիր է: Երկրի բարձրադիրշրջաններում կարելի է հիմնել հողմակայաններ, արևոտ տեղամասերում` արևային էներգիայի կայաններ:
5. Ինչպե՞ս ես կարելի է խնայել էներգիան (տանը, դպրոցում և այլուր):
Էներգիան կարելի է խնայել չվատնելով, չսպառելով: Կենցաղում պետք է օգտագործելայնպիսի սարքավորումներ, որոնք քիչ էներգիա են ծախսում և շատ ժամանակ են օգտագործում առանց լիցքավորման: Միգուցե ապագայում կստեղծվեն կենցաղային սարքավորումներ, որոնք էներգիա չեն պահանջի:
Комментариев нет:
Отправить комментарий