вторник, 13 декабря 2016 г.

Մուշեղ Գալշոյան 《Կանչը》

Պատահական չէ, որ պատմվածքը կոչվում է «Կանչը»: Կանչ բառը հիշեցնում է կարոտ, իսկ կարոտում են երբ սիրում են: Այս պատմվածքը սիրո-կարոտի կանչ է, այն մասին, որ ծերունին մանկուց սիրել էր մի աղջկա և հանդիպել շատ տարիներ անց՝ ծեր հասակում: Բայց սերը նույն սերն էր՝ քնքուշ,մեղմ... 
Երկուսն էլ արդեն մեծ ընտանիքներ ունեին, բայց Զորոյի (ծերունու) սերը մնացել էր հաստատուն: Նրա սերը նույն մանկական, երեխայական սերն էր: Ալեի տանը նա չէր թաքցնում իր սերը և խենթի պես էր պահում իրեն. կարծես փոքրիկ երեխա լիներ: Հուզիչ էր Զորոյի մենախոսությունը. նա ոչ ձմեռ էր ուզում և ոչ էլ ամառ, նա միայն գարուն էր ուզում՝ կյանք,սեր: Նա մեղադրում էր աշխարհին,բոլորին, տղերքին ու հարսներին: Երբ նա հանդիպեց Ալեին, նա հասկացավ թե ինչքան տարիներ է կորցրել, որ վախեցել է սիրուց և հիմա, փորձում է հետ բերել այդ տարիները: Բաժանվում է կնոջից, որի հետ ամբողջ կյանքն էր ապրել, առանձնանում մի հին տանը: Նա գնում է իր սիրու ետևից: Եվ ոչ մեկը չի արգելում նրան:

Комментариев нет:

Отправить комментарий